AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1970, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱՅԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ»

Մ. Խ.

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է: Չնայած կուսակցական չէ, սակայն ՀՀԿ ցուցակում այս անգամ եւս ընդգրկված է. «Ես մի ցանկություն ունեմ, եւ տա Աստված, որ այդ ցանկությունն իրականություն դառնա ու ընտրվի այնպիսի ավագանի, որն ի զորու լինի քաղաքի կառավարմանը նպաստել` բերելով խելոք առաջարկություններ, օբյեկտիվ, անկողմնակալ մոտեցումներ, սթափ մտածողություն», «Ազգի» հետ զրույցում ասաց Ա. Գեւորգյանը` պատասխանելով մեր մի շարք հարցերի:

- Տարածված կարծիք կա, թե ավագանին այդպես էլ չի դառնում հակակշիռ քաղաքապետին եւ միաձայն հաստատում է քաղաքապետի բոլոր որոշումներն ու առաջարկները:

- Ասեմ, թե ինչու այդպիսի սխալ տպավորություն կա: Քաղաքապետարանի աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողները գալիս եւ ավագանու նիստերին ներկա լինելով` իրենց գործը համարում են ավարտված, կամ քաղաքապետարանում հրավիրված ասուլիսներին են ներկա լինում միայն: Մինչդեռ ավագանու իսկական աշխատանքը կատարվում է հանձնաժողովներուն: Ոչ մի լրագրող չորս տարվա ընթացքում չի եկել հանձնաժողովի նիստին մասնակցել, որ խորամուխ լինի, թե ինչ հարցեր ենք քննարկում: Ինչո՞ւ եմ այդ մասին ուզում խոսել, որովհետեւ Ձեր հարցի պատասխանը դա է: Հարցերը նախ քննարկվում են հանձնաժողովներում, ընդ որում` համակողմանի, շատ շահագրգիռ, ընդհուպ վարչության պետի, քաղաքապետի տեղակալի մասնակցությամբ: Հարցեր են եղել, որ հանձնաժողովի որոշմամբ օրակարգից դուրս են եկել, ու դրանից մամուլը տեղյակ չի եղել: Եթե հարցի առթիվ անհամաձայնություններ կան` հանձնաժողովում են լուծվում, կամ հարցը հանվում է, դրա համար էլ արդեն ավագանու նիստում հաճախ համաձայնեցված հարցերն են հասնում, ու բնական է, որ ավագանին միաձայն է քվեարկում: Բայց լինում են նաեւ անհամաձայնություններ հենց ավագանու նիստում:

- Շարունակեմ, օրինակ` հարցեր եղան, որ քաղաքացիական հասարակությունն էր բարձրացնում, ավագանին լուռ էր, բայց այդ հարցերը լուծվում էին հասարակական հնչեղություն ստանալուց հետո. Մաշտոցի պողոտայի բուտիկների, «Ծածկած շուկայի» եւ էլի ուրիշ հարցեր: Մի՞թե այդ հարցերը բարձրացնելն ավագանու խնդիրը չէ:

- Լիովին համաձայն եմ: Խնդիրն այն է, որ ոչ Մաշտոցի պուրակի հարցը, ոչ էլ «Ծածկած շուկայի» հարցը ավագանու նիստում չեն քննարկվել, եւ այդ առթիվ համաձայնություն չի տրվել: Հատկապես` «Ծածկած շուկան» քանդելու աղմուկը: Բայց հարցուպատասխանի ժամանակ ավագանու անդամները բարձրացրել են այդ հարցերը: Եվ մեզ հավաստիացրել են, որ «Ծածկած շուկայի» դեպքում նույն ձեւով Գեորգի Աղաբաբյանի հեղինակած կառույցը պահպանվելու է, որ Երեւանի զարդն էր: Եվ վերջին անգամ նույնպես քաղաքապետի մոտ բարձրացվեց այդ հարցը փետրվարի 19-ին: Մենք այնտեղ սեփականատիրոջ հետ ունենք մի չլուծված հարց, որը նույնպես լուծվելու է` վեցերորդ կամարի հարցը (որի վերաբերյալ հիմա քննարկում կա մասնագետների եւ սեփականատիրոջ հետ), եւ ամբողջ «Ծածկած շուկան» լինելու է նույն կերպարանքով, ինչպես նախկինում էր: Այնպես որ` ավագանին այդ կառույցի նկատմամբ անտարբեր չի եղել: Ինչ վերաբերում է քանդված ներկա վիճակին` այնտեղ պետք է լինի ավտոկայանատեղի, դա չի երեւալու արտաքինից, դա է կառուցվում, քաղաքապետի տեղեկատվությունն այդպես է, իսկ մենք հիմք չունենք իրեն չհավատալու:

- Ավագանու աշխատաոճից, ուրեմն, Ձեր կարծիքով, դժգոհություն չպետք է լինի:

- Ես կարծում եմ, Երեւանին համայնքի կարգավիճակ տալը նոր բան էր` ընտրովի լինելու առումով, եւ այն հանգամանքը, որ երկու քաղաքական կուսակցություն` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են ներկայացված ավագանիում (ՀԱԿ-ն այդպես էլ չեկավ), դա արդեն դրական է: Բայց մենք չունեինք ավագանիով աշխատելու ավանդույթ` առաջին փորձն էր: Լավ էր, որ ավագանիում մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդիկ կային, որոնք` սոցիալական, մշակութային, Երեւանի արտաքին տեսքի առումով հարցերի քննարկումների ժամանակ իրենց մասնագիտական որակները դրսեւորում էին:

Անզեն աչքով նայենք, թե ինչ է կատարվում Երեւանում այս 4 տարվա ընթացքում. Երեւանի բոլոր մուտքերը գեղեցիկ ձեւավորվել են, կյանքի են կոչվել Երեւանին բնորոշ բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները, շենքերի ֆասադները դեռ առաջին քաղաքապետից սկսած ու հետո էլ` մինչեւ այժմ գեղեցկացել, ներկվել, մաքրվել են, արտաքին լուսավորման հրաշալի լուծումներ են գտնվել, էլ չեմ ասում ծաղկազարդման, գեղեցիկ նստարանների մասին: Երեւանը հիմա բարեկարգ եւ բոլորովին ուրիշ տեսք ունի: Բակերի խաղահրապարակներ անցյալում չենք ունեցել: Թեեւ ավագանի չուներ քաղաքը, բայց երեք քաղաքապետ է եղել այս 4 տարվա ընթացքում, նրանցից ոչ մեկը չի բացառել նախկինի աշխատանքը, այլ աշխատել է զարգացնել եւ շարունակել արվածը, արդեն հիմք դրած ավանդույթները:

- Բայց ինչո՞ւ են այդքան քննադատում քաղաքացիական հասարակության միավորները:

- Դա ինձ շատ մտահոգում է, կարծում եմ, որ հասարակությունը մի քիչ խնդիրներ ունի: Փոխանակ ուրախանա եւ ասի` իսկ ես ի՞նչ եմ անում, գոնե մաքրածը պահպանո՞ւմ եմ արդյոք` հասարակ բան: Երեւանցին ինքը պետք է մասնակից լինի էդ ամենին, չի կարելի կողքի կանգնել ու ասել` ի՞նչ են անում, որ... Արտաքին` փողոցային առեւտուրը հիշենք, որ վերացրին` մեծ աղմուկ առաջացրեց, բայց ճիշտ էր, չէ՞, այդ որոշումը... Մայրաքաղաքի տեսքին անհարիր էր փողոցում փռել սննդամթերք ու կանաչեղեն:

- Երեւանի կանաչ տարածքները շարունակվում են խլվել...

- Երեւանի կանաչ տարածքներն անկախության առաջին տարիներից սկսեցին ոչնչացնել, բայց վերջին տարիներին որքան վերականգնողական աշխատանքներ են կատարվել. նայեք` Օղակաձեւ զբոսայգին որքան լավ մաքրվեց առաջին քաղաքապետի ժամանակ, շատ լավ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ թույլ չի տվել գրավաճառների կրպակներն այնտեղ տեղադրել: Դրա փոխարեն նա առաջարկում է Մաշտոցի պուրակին հարող ստորգետնյա անցումը եւ Ձկան խանութի մոտի ստորգետնյա անցումը` քաղաքապետարանի վրա վերցնելով նորոգման բոլոր աշխատանքները: Մի քիչ էլ պետք է մտածել քաղաքի շահերի մասին: Հասկանում եմ, որ Երիտասրդական մետրոյի մոտի ստորգետնյա անցումը հարմար էր գրավաճառաների համար: Նաեւ այստեղ սեփականատիրոջ իրավունքն է` նա ասում է, որ պետք է նորոգի, տեսքի բերի, իսկ հետո նորից բոլորին կընդունի: Թեեւ չգիտեմ` կընդունի, թե՞ չի ընդունի: Դրան ի պատասխան` քաղաքապետը մի քանի անգամ զրուցել է գրավաճառների հետ, ես ինքս եմ հարց ուղղել քաղաքապետին, թե գրքի մայրաքաղաք հռչակելուց հետո եւ քաղաքապետարանի` այս ուղղությամբ մի շարք փայլուն միջոցառումներից հետո ինչպե՞ս վարվենք գրավաճառների հետ: Ու այո, գիրքը պետք է վաճառվի դրսում, ավելի հասանելի լինի: Քաղաքապետի պատասխանն այն է, որ ինքը եւս մտահոգված է այս հարցով, զրուցել է գրավաճառների հետ, ու նրանց մեծ մասը համաձայնել է Մաշտոցի պուրակի անցումի հատվածում գրքերը վաճառել, որովհետեւ ինքը չի համաձայնել Օղակաձեւ զբոսայգում կրպակներ դնել:

- Ձեր ասած` Երիտասարդական մետրոյի դիմաց, ՍԱՍ սուպերմարկետի դիմացի մայթին, փաստորեն նոր խանութ են սարքում: Երբ ՍԱՍ-ը սարքում էին` ես մտահոգությամբ մի քանի անգամ գրել եմ, թե այստեղ ոչ պարկինգ կա, ոչ էլ այլ տարածք, որ խանութից գնումների եկող մեքենաները կայանեն, ու դա խանգարելու էր երթեւեկությանը, մոտակա տրանսպորտային կանգառի համար խնդիրներ ստեղծեր: Այդպես էլ եղավ: Հիմա դա քիչ է, դիմաց մայթին են համանման խանութ ստեղծում, էլի պարկինգի հնարավորություն չկա, եւ դեպի Ավան, Նորքի զանգվածներ, Զեյթուն բարձրացող ճանապարհների այդ հանգույցն ընդհանրապես խեղդվելու է կայանող մեքենաներով: Սա անելու բա՞ն է:

- Ես շատ կուզեի, որ այդ հարցն ուղղեք քաղաքաշինական հանձնաժողովին, այնտեղ այդ հարցի պատասխանները մասնագետները կարող են տալ, ես մասնագետ չեմ: Որովհետեւ ոչ մասնագետները լուրջ-քաղաքաշինական հարցի մասին ավելի շատ են խոսում, քան մասնագետները:

- Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը շուտով կմեկնարկի, ինչպե՞ս եք այն պատկերացնում:

- Գործող ավագանին աշխատեց չորս տարի, ինչ որ արել է` այսօրվա Երեւանի դեմքին առկա է: Մենք հիմա պետք է խոսենք` ի՞նչ ենք անելու 2013 թվականին: Պարզապես կոչ եմ անում մյուս կուսակցություններին, որոնք պատրաստվում են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, պայքարը լինի քաղաքակիրթ, ծրագրերի մասին խոսեն եւ ոչ թե պիտակավորեն մեկը մյուսին, ոչ թե չարախոոսեն մեկը մյուսին: Պետք է բարությամբ նայել Երեանին, եւ ես կոչ եմ անում, որ ՀՀԿ-ն, եւ մյուս կուսակցությունները, որոնք պայքարելու են Երեւանի ավագանում ներկայացված լինելու համար, պայքարի ավելի քաղաքակիթ ձեւեր ընտրեն քարոզարշավի ժամանակ` մեկը մյուսին չայպանի, չպիտակավորի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.