AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1868, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ելույթ է ունեցել Ֆրանսիական համալսարանում անցկացված «Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար» համաժողովում, որին ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայկական առաջատար բուհերը ներկայացնող դասախոսներ եւ ուսանողներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը, ըստ News.am-ի, նշել է, որ լինելով Հայաստանի Հանրապետության դեսպանը Ֆրանսիայումՙ պատիվ է ունեցել առաջին քայլերը ձեռնարկել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացում: Հայաստանը 2006-ին դարձել է կազմակերպությունում դիտորդ, այնուհետեւ 2008 թ.-ինՙ ասոցացված անդամ եւ ի վերջո 2012-ին` լիիրավ անդամ:

«Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությամբ նոր էջ բացվեց ֆրանկոֆոն աշխարհի հետ մեր հարաբերություններում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ` քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության բնագավառներում», ասել է նախարարը:

Նախարար Նալբանդյանը նաեւ շեշտել է, որ վերջին տասնամյակի ընթացքում բազում ջանքեր են գործադրվել Հայաստանի կրթական եւ համալսարանական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար պայմանների ստեղծման եւ Հայաստանում ֆրանսախոս միջավայրի ձեւավորման ուղղությամբ, եւ այդ ջանքերի լավագույն ապացույցներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը:

«Յուրաքանչյուր տարի ֆրանսերենով հարյուրավոր մշակութային, կրթական եւ համալսարանական միջոցառումներ են կազմակերպվում Երեւանում եւ Հայաստանի շրջաններում: 2013 թ. մարտի 19-ին մեկնարկած ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված է 410 միջոցառում, որն աննախադեպ է իր ծավալով»,-հավելել է Նալբանդյանը:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, 2011թ. Երեւանում կայացել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ընկերակցության գլխավոր վեհաժողովը, այս տարվա հոկտեմբերին Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը կնախանշի հետագա անելիքները եւ առավել կամրապնդի այդ ոլորտում գործընկերային համագործակցությունը:

«Հայաստանը իր նպաստը կբերի միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեղինակության եւ դերակատարության բարձրացմանը, կազմակերպության առավել ներգրավվածությանը միջազգային գործընթացներում», -ավարտելով իր ելույթը, նշել է նախարարը:

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել նաեւ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնթուան եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.