AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2000, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 85

ԽՆԴՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԵԼ

Չեխիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, անդրադառնալով հանդիպմանը, ընդհանուր առմամբ գոհ է մնացել մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակից, միաժամանակ դժգոհել է, որ արդյունք չկա: Նա նաեւ խոստովանել է, որ ընտրական այս մրցաշարում հավաքականի առջեւ որեւէ խնդիր չի դրվել, ինքը երբեւէ չի հայտարարել, թե Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր ենք նվաճելու: Ըստ Մինասյանի, ֆուտբոլիստների գլխավոր խնդիրը կատարելագործվելն է:

Բնական հարց է ծագում. եթե հավաքականի առջեւ խնդիր դրված չէ, ապա ֆուտբոլիստներն ինչի՞ համար են պայքարում: Իսկ եթե հավաքականը չպետք է բարձր նպատակներ հետապնդի, ապա ֆուտբոլիստների կատարելագործվելու իմաստը ո՞րն էՙ արտերկիր մեկնելու հնարավորություն ստանա՞լը:

Դեռեւս Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, երբ Հայաստանի հավաքականը բավականին հաջող էր հանդես գալիս եւ իրական հնարավորություններ ուներ պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար, Վարդան Մինասյանը մշտապես խուսափում էր իր սաների հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները գնահատելուց: Այն ժամանակ նա գլխավոր խնդիր էր համարում հավաքականի խաղի կայունացումը, մարտունակ կոլեկտիվի կազմավորումըՙ ուղեգիր նվաճելու խնդիրը թողնելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում լուծելու: Սակայն արդեն մեկնարկից մեր հավաքականը ձախողվեց եւ արդեն ավելորդ է նույնիսկ երազել ուղեգրի մասին: Բայց մենք հավաքականից առաջին հերթին բովանդակալից խաղ ենք պահանջում:

Ժամանակին, երբ մեր հավաքականը մեծ ներուժ չուներ, մեր ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկըՙ Սարգիս Հովսեփյանը, դժգոհում էր, որ իրենց առջեւ կոնկրետ խնդիր չէր դրվում: Նա իրավացիորեն նշում էր, որ նման իրավիճակում ֆուտբոլիստները թեւաթափ են լինում, շատ դեպքերում լրիվ ուժերով պայքարելու ցանկություն չի լինում:

Խաղից հետո Վարդան Մինասյանի մյուս խոսքերը ներկայացնենք առանց մեկնաբանության. «Խաղի ընթացքն այնպիսին էր, որ ով առաջինը գոլ խփեր, նա էլ կհաղթեր: Եթե դիտել եք Դանիայի հետ չեխերի խաղը, ապա այնտեղ նույն սցենարն էր: Յուրաքանչյուր պարտությունում էլ մեղավորը մարզիչն է: Կենտրոնական պաշտպանների խաղից գոհ եմ: Տարոն Ոսկանյանը գերազանց խաղաց, չնայած որոշ սխալների առկայությանը: 2-րդ գոլի ժամանակ սխալ որոշում կայացրեց Արզումանյանը: Այս խաղի համար Ոսկանյանի տարբերակը նախընտրելի էր Արտյոմ Խաչատուրովից: Արաս Օզբիլիսը 10 օր չէր մարզվել, ուստի մեկնարկային կազմում խաղաց Մանուչարյանը: Իսկ Սարկիսովին խաղադաշտ ենք դուրս բերում խաղն արագացնելու համար: Կամո Հովհաննիսյանի անցումները թերեւս լարվածության պատճառով չէին ստացվում: Հաշվի առնելով Կամոյի խաղային որակները` գրոհները կազմակերպում էինք եզրերով»:

Ներկայացնենք նաեւ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի տեսակետը. «Ուրախ եմ, որ Դանիայի հավաքականից կրած պարտությունից հետո տուն ենք վերադառնում 3 միավոր վաստակած: Ուսումնասիրել էինք ՀՀ հավաքականի խաղը: Հասկացել էի, որ նրանք շատ ուժեղ են առջեւի գծում եւ ունեն ուժեղ հարձակվողներ, որոնց հաջողվեց վնասազերծել: Առաջին հերթին սա թիմային հաղթանակ էր, մասամբ նաեւՙ մարզչական: Տղաները մեծ պատասխանատվությամբ մոտեցան հանդիպմանը, որի համար շնորհակալ եմ: Նշել էի, որ պարտվելու դեպքում հրաժարական կտամ: Այժմ իմ ճակատագիրը ֆեդերացիայի ձեռքում է: Խմբում բարդ իրավիճակ է ստեղծվել, դեռ շատ խաղեր կան: Մենք դեռ մեր վերջին խոսքը չենք ասել: Նույնը կասեմ նաեւ հայերի համար, որոնք եւս գոլ խփելու հնարավորություններ ունեին, բայց չիրացրին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.