AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1212, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՇԱՏ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐ ՏՈՄՍԵՐՈՎ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՄԱՐԶԱԴԱՇՏ ՄՏՆԵԼ

Հայաստան-Չեխիա հանդիպման նկատմամբ ֆուտբոլասերների հետաքրքրասիրությունը բավականին մեծ էր, ուստի պատահական չէր, որ «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն էր: Սակայն տոմս գնած ոչ բոլոր ֆուտբոլասերներին հաջողվեց ներկա գտնվել հանդիպմանը: Խաղից քիչ առաջ նրանց առջեւ ոստիկանությունը փակել էր մարզադաշտի դարպասները, հայտարարելով, որ այլեւս մարզադաշտում տեղ չկա, ինչը հարուցել էր ֆուտբոլասերների արդարացի վրդովմունքը: Նրանք փորձել էին ներս մտնել, սակայն հանդիպել էին ոստիկանների հոծ շարքերին, սկսվել էր հրմշտոցը:

Միջադեպի առիթով գյումրեցի մի խումբ ֆուտբոլասերներ Galatv.am կայքի միջոցով բաց նամակ են հղել Հայաստանի ոստիկանությանն ու ֆուտբոլի ֆեդերացիայինՙ պահանջելով պատասխան տալ ստեղծված իրավիճակի համար, պատժել մեղավորներին եւ վերադարձնել գնված տոմսերի գումարները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.