AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 942, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՕԳՏՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մոռանալով, որ ապարդյուն է շանտաժի ենթարկելը իսրայելական կողմին

Մարտի 30-ի համարում վերստին անդրադառնալով վարչապետ Բենիամին Նաթանյահուիՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հարցազրույցի ընթացքում «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ թուրք ժողովրդից խնդրած ներողության հարցին, գրել էինք. «Թուրք-իսրայելական հարաբերությունները դեռեւս լիարժեք չեն վերականգնվել: Սակայն Թուրքիան դարձել է Իսրայելի անվտանգությունն ապահովող գլխավոր երկիրը տարածաշրջանում»:

Անցյալում Իսրայելի անվտանգության ապահովմանը Թուրքիայից բացի մասնակցում էին նաեւ Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը: Որքան էլ վերջին մեկ տարում 40 մլրդ դոլար արժողությամբ զենք գնի ԱՄՆ-ից, Սաուդիան Արաբիայի ռազմական կարողություններն այդ առումով խիստ սահմանափակ են: Երկրի անկայուն վիճակն ու ժողովրդական զանգվածների չդադարող հուզումները, առավել եւսՙ հուզումների անկանխատեսելի ընթացքը սահմանափակում են Եգիպտոսի հնարավորությունները:

Եթե այս ամենի վրա ավելացնենք Սիրիայում ծավալվող պատերազմը, որը ավելի քան անկանխատեսելի է դարձնում տարածաշրջանի իրավիճակը, ինչպես նաեւ Իրանի ու Իրաքի հաստատակամությունը հակաիսրայելական դիրքորոշման մեջ, ակնհայտ կդառնա Իսրայելի անվտանգության հարցում Թուրքիայի առանցքային դերը:

Թուրքիայի ղեկավարությանը թերեւս կարող էին խոչընդոտել PKK- անվտանգության ուժեր բախումները եւ բախումների հետեւանքով երկրում քրդական հարցի հարաճուն սրումը: Սակայն PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ էրդողանի կառավարության բանակցությունները եւ հատկապես քուրդ առաջնորդի մարտի 21-ի ուղերձը թուրք-քուրդ հաշտեցման նախադրյալներ են ստեղծել:

Ստեղծված նախադրյալները գուցե չհանգեցնեն վերջնական հաշտեցման, սակայն գոնե միառժամանակ կդադարեցնեն PKK-ի հետ թուրքական անվտանգության ուժերի բախումները, այսպիսով հնարավոր կլինի կանխարգելել քրդական հարցի սրումը: Թերեւս այդ առումով պատահական չէ թուրք-քուրդ հաշտեցման Էրդողանի կառավարության նախաձեռնության զուգադիպումը վարչապետ Նաթանյահուի «ներողության» հետ:

ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը աջակցում է թուրք-քուրդ հաշտեցման գործընթացին: Ըստ ամենայնի, այդ աջակցությամբ փորձ է արվում պայմաններ ստեղծելու Թուրքիայի համար, որ ի վիճակի լինի առանց ավելորդ հոգսերի կենտրոնանալ Իսրայելի անվտանգության ապահովման դերի վրա: Թուրքական կողմը, ինչ խոսք, գիտակցում է այդ ամենը: Այդ իսկ պատճառով էլ վարչապետ Նաթանյահուի բանավոր ներողությունը թուրք ժողովրդից վերագրվում է «Թուրքիայից Իսրայելի ներողությանը», պաշտոնական ամենաբարձր մակարդակով հայտարարում «Իսրայելին թուրք ազգի առջեւ ծնկի բերելու, Գազայի հատվածի շրջափակման վերացումը նրան պարտադրելու» մասին:

Իսրայելի արտգործնախարարությունը դեռեւս հանդուրժում է ներողության հանգամանքը աղավաղելու, դա կամայական ձեւակերպումներով աշխարհին ներկայացնելու թուրքական նկրտումները, հայտարարելով, թե իրենց խնդիրը չէ Թուրքիայի վարչապետի ասածներին, ինչպես նաեւ թուրք ժողովրդին տված բացատրություններին խառնվելը:

Խնդիրը, սակայն, սոսկ վարչապետ Նաթանյահուի բանավոր ներողությունը Իսրայելին վերագրելու, դա յուրովի ձեւակերպելու թուրքական նկրտումները չեն, ոչ էլ միջազգային հնչեղություն հաղորդելու նպատակով ներողության աղավաղված ձեւակերպումների մասսայականացումը, այլեւ Նաթանյահու-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:

Ինչպես երեկ նշված էր odatv.com կայքէջում, Նաթանյահու-Էրդողան հեռախոսազրույցում կողմերի պայմանավորվածության համաձայն Թուրքիան պարտավորվել էր ներողության եւ փոխհատուցման դիմաց կարճել «Մավի Մարմարայի» վրա հարձակում գործած իսրայելցի զինվորների դեմ հեռակա կարգով հարուցված դատական գործը, ապա եւ նորմալացնել հարաբերությունները Իսրայելի հետ:

Ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից, իսրայելական կողմը «Մավի Մարմարայի» տախտակամածում սպանված ինը թուրքերի ընտանիքների համար նախատեսվող փոխհատուցման հարցը լուծելու նպատակով արդարադատության նախարար Ցիպի Լիվի գլխավորությամբ պատվիրակություն էր կազմել եւ հայտարարել, որ պատվիրակությունը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիաՙ հանդիպելու փոխվարչապետ Բյուլենթ Արընչի ու արտգործնախարարության պատասխանատուների հետ:

Հանկարծ սպանվածների ընտանիքները հայտարարում են, որ փոխհատուցումը կվերցնեն, եթե Իսրայելը վերացնի Գազայի շրջափակումը, ապա վարչապետ Էրդողանը երեկ Ղրղզստանից Մոնղոլիա ուղեւորվելու պայմանով մեկնում է Բիշքեկ: Նույն օրը թուրքական կողմը Իսրայելի արտգործնախարարությունից պահանջում է, որ պատվիրակության այցը հետաձգի մինչեւ ապրիլի 22-ը: Պատճառաբանությունը վարչապետ Էրդողանի այցելությունն էր, ինչը վաղօրոք ծրագրված լինելով, նախապես հայտնի պետք է լիներ թուրքական կողմին:

Այլ կերպ, վարչապետ Էրդողանի այցելությունն ընդամենը պատրվակ է: Ինչ վերաբերում է բուն պատճառին, ապա դա հավանաբար Գազայի շրջափակման վերացումն է: Կնշանակի, թուրքական կողմը գիտակցելով ներկա փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարեւոր նշանակությունը Իսրայելի համար, նոր պահանջ է ներկայացնում: Քանի որ Գազայի շրջափակումը վերացնելը աննախադեպ կնպաստի տարածաշրջանում Թուրքիայի դերի ու հեղինակության աճին, կդարձնի նրան առաջնորդող երկիր, ուստի թուրքական կողմը առավելագույն օգուտը քաղելու նկրտումով հնարավորինս փորձում է օգտագործել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը, ըստ երեւույթին մոռանալով, որ դա շանտաժ է, իսկ Իսրայելը, որպես կանոն, շանտաժի չի ենթարկվում, էլ չենք խոսում վարչապետ Նաթանյահուի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.