AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



ՖՐԱՆՍԻԱ

Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2309, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՔՈՒՐԴ ՊԱՏՄԱԲԱՆԻ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Ֆրանսիայում լույս է տեսել ծագումով քուրդ պատմաբան Համիտ Բոզարսլանի «Թուրքիայի պատմություն. կայսրությունից մինչեւ մեր օրերը» գիրքը («Histoire de la Turquie. De l՛empire `a nos jours», Hamit Bozarslan. Editeur: Tallandier, 590 p.):

Հեղինակը մեծացել է Թուրքիայում, ներկայումս ֆրանսահպատակ է: Նա իրեն համարում է «այլախոհ դպրոցի» ներկայացուցիչ, ինչպես Հալիլ Բերքթայը կամ Թաներ Աքչամը: Քուրդ պատմաբանի աշխատությունը հնարավորություն է տալիս ամբողջապես ավելի լավ ըմբռնելու Օսմանյան կայսրության կազմավորումը, բնույթը եւ պատմական զարգացումները:

Հեղինակը 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը առանցքային իրադարձություն է համարում Թուրքիայի ժամանակակից պատմության երկու ժամանակահատվածների միջեւ: Նա երկրի պատմությունը դիտարկում է պատմական սոցիոլոգիայի տեսանկյունից, այն էՙ հասարակական, կրոնական եւ քաղաքական դեպքերի վերլուծությամբ, քննելով մշակութային, աշխարհագրական եւ քաղաքական առումներով երկիրը ձեւավորած խաչաձեւող ազդեցությունները:

Օսմանյան կայսրության մայրամուտին սկիզբ առած ազգայնական շարժումները դիտարկելովՙ հեղինակը հատկապես կենտրոնանում է Իթթիհատական շարժման գերիշխանությանը հանգեցրած գործընթացի վրա: Բոզարսլանն անդրադառնում է երիտթուրքական կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ քեմալականների կողմից Դերսիմի քրդերի եւ ալավիների ոչնչացմանը: Հեղինակը փորձում է արեւմտահայերի բնաջնջումը բացատրել 19-րդ դարում տարածում գտած «բնական ընտրության» եւ «հասարակական դարվինիզմի» գաղափարների լույսի ներքո:

Երիտթուրքական շարժման ղեկավարների եւ հայկական հեղափոխական կուսակցությունների հիացմունքով եւ միաժամանակ ատելությամբ լի փոխհարաբերություններն արժանացել են պատշաճ ուշադրության: Հեղինակը մատնանշում է թուրքական ազգայնական շարժումները եւ Անատոլիայի ու Բալկանների քրիստոնեական հեղափոխական կոմիտեներին բաժանող անջրպետի գաղափարախոսական պատճառները. առաջիններն ազդված էին եվրոպացի աջ ազգայնականների գաղափարախոսություններից, իսկ երկրորդները (հայեր, բուլղարներ, մակեդոնացիներ) Եվրոպայի սոցիալիստական եւ մարքսիստական առաջադիմական մտքի ջատագովներն էին:

Գիրքը ուսուցողական հետազոտություն է եւ նախատեսված է լայն հասարակայնության համար: Հեղինակը հանդես է գալիս Թուրքիայում իսկական ժողովրդավարության հաստատման օգտին, իսկ դա ենթադրում է էթնիկական, կրոնական եւ քաղաքակրթական իրավունքների ճանաչում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.