AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 841, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ. «ՉԽՈՍՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ» ՄԻՆՉԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին չորս տարվա ընթացքում մայրաքաղաքում երեք քաղաքապետ փոխվեց: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր պատճառներով լքեց պաշտոնը, մեկը ձեռքերին էր ազատություն տվել, մյուսը հրաժարական տվեց ու գնաց Մոսկվա: Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքը կառավարող Տարոն Մարգարյանը կարողացել է որոշակի աշխատանք կատարել: Ասել, որ նրա գործունեության ընթացքում սխալներ չեն եղել, չափազանցություն կլինի: Մինչեւ այսօր էլ «Տարոն, սիրուն չէ» արտահայտությունը շարունակում է մնալ արդիական ու հիշեցում, որ չի կարելի, նախ, սուտ խոսել, երկրորդՙ հանրությանը պատկանող տարածքը տրամադրել մասնավորի շահին: Թեպետ երիտասարդ քաղաքապետն, ի տարբերություն իր նախորդի, կտրուկ որոշումներով աչքի չընկավ, սակայն որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ կատարեց: Որքանով են դրանք ուշացած եւ որքան աշխատանք կա դեռ կատարելու, այլ հարց է, սակայն Երեւանում ակնհայտ փոփոխություններն էլ նկատելի ենՙ սկսած փողոցների բարեկարգումից, մինչեւ կանաչապատում, շքամուտքերի վերականգնում:

Որ տրանսպորտի վիճակը գոհացուցիչ չէ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատելՙ գիտակցում են նաեւ քաղաքապետարանում, չի կարելի նաեւ չշեշտել, որ տրանսպորտի իրավիճակի բարելավման ուղղությամբ քայլեր կատարվում են: Վերելակների նորոգումը, վթարային շենքերի ամրացումը, աղբանոցների հարցը պետք է լինեն օրակարգային:

Ուսումնասիրելով ցուցակըՙ չեմ կարծում, որ որեւէ թեկնածու կկարողանա համայնքային տնտեսությունն ավելի լավ կառավարել: Տարոն Մարգարյանը գոնե փորձառություն ունի, եւ եթե սկսենք, այսպես ասած, բացառման կարգով իքս քաշել թեկնածուների վրա, ապա կհամոզվենք, որ կուսակցությունների առաջադրած թեկնածուներից շատերը չեն համապատասխանում այդ պաշտոնին:

Չեմ կարծում, որ 10 տարի բոլորովին այլ ոլորտում կայացած ու աշխատած, երկրի արտաքին ոլորտին վերաբերող հարցերին քաջատեղյակ Վարդան Օսկանյանը քաղաքային հիմնախնդիրները կկարողանա լուծել: Նույնը կարելի է ասել նաեւ Արմեն Մարտիրոսյանի եւ Արմեն Ռուստամյանի վերաբերյալ, ովքեր լավ պատգամավորներ են, սակայն նրանց տեղը համայնքային կառավարումը չէ:

Արմեն Երիցյանը լավ կառավարիչ է, նրա տեղը հենց արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որտեղ նա եւ իր թիմը շատ լավ են աշխատում: Դա հասկանում են նաեւ ՕԵԿ-ում, պարզապես 2008-ից իշխող ՀՀԿ-ի կցորդ ՕԵԿ-ը պետք է նման ընտրությունների ժամանակ հիշեցնի իր գոյություն մասին եւ ներկայացնի իր շատ թե քիչ նորմալ կադրերին:

«Առաքելություն» կուսակցության մասին խոսել չեմ ցանկանում: Չգիտեմՙ նրանք ովքե՞ր են, որտեղի՞ց են գալիս եւ ի՞նչ են ուզում: Ենթադրում եմ, որ նրանք հերթական կոստյումով ու փողկապով երիտասարդ «կոմսոմոլներն» են, որոնք «ժողովուրդ» ու «փոփոխություն» բառերը կրկնելով ցանկանում են քաղաքական կարիերա ստեղծել: Ի դեպ, նմանատիպ երիտասարդների թիվը գնալով շատանում է գրեթե բոլոր կուսակցություններում, ինչը մտահոգիչ է:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին, նա 90-ականներին շատ կարճ ժամանակահատվածով կառավարել է Երեւանը եւ այս առումով գոնե տեղյակ է համայնքային տնտեսությունից եւ կառավարումից: Սակայն իր ժամանակվա Երեւանն ու այսօրվա Երեւանը շատ են տարբերվում, իսկ ՀԱԿ-ն էլ վաղուց վերածվել է «ռետրո» ընդդիմության, որպեսզի կարողանա անհրաժեշտ ձայներ հավաքել: Նախորդ չորս տարվա ընթացքում ունենալով մանդատները, ՀԱԿ-ը դրանք չօգտագործեց եւ չմասնակցեց ավագանու նիստերին, ինչը բացասական է ընկալվում:

Սակայն բազմաթիվ կուսակցությունների առաջադրումը ավագանու ընտրություններին դրական է: Դա նշանակում է, որ ավագանու նիստերը կլինեն բուռն, քննարկումներ կլինեն եւ կհնչեն քննադատություններ ու գուցե քննարկումների ժամանակ ավելի լավ որոշումներ կայացվեն:

Հ. Գ. - Մեկ խորհուրդ Տարոն Մարգարյանին. եթե ընտրվի, ապա հաջորդ չորս տարվա ընթացքում թող հրաժարվի «չխոսող քաղաքապետի» իր կերպարից, երբեմն-երբեմն մամուլի ասուլիսներ կազմակերպի եւ հանդիպի լրագրողներին: Մենք այդքան էլ վատը չենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.