AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 806, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ

Հ. Ծ.

Ռամկավար մամուլի հաղորդագրությունների շրջանակներում Մասաչուսեթսից Ռոզարիո Թեիքսերան նշում է, որ ապրիլ ամսվա ընթացքում «Peace of Art» (Արվեստի խաղաղություն) ինկորպորացիան հայերի ցեղասպանության հիշատակի ցուցատախտակներ է տեղադրում Ֆոքսբորոյում, Ուոթերթաունում եւ Քեյմբրիջում:

«Peace of Art»-ը ոչ շահութաբեր կրթական կազմակերպություն է, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն առաջ քաշելու մարդկային մտահոգությունները եւ խաղաղ լուծումներ գտնելու հակամարտություններին:

Այս տարվա ցուցատախտակների վրա հանցագործի մատնահետքերն են նկարված: «98 տարիներ են անցել, բայց աշխարհի պատմությունը արատավորած այդ արյունալի մատնահետքերը դեռ մնում են: Հիշելով մեր անմեղ զոհերին, մենք մի անգամ եւս կոչ ենք անում համաշխարհային հանրությանըՙ հիշելու, ճանաչելու եւ դատապարտելու այդ ահավոր հանցագործությունը», ասել է կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Դանիել Վարուժան-Հեջինյանը, որը 2004-ից զբաղվում է այդ հարցով, համոզված լինելով, որ խնդիրը սոսկ հայկական չէ, այլՙ համամարդկային: Ցեղասպանութունը մարդկության դեմ գործված հանցագործություն է, որը չդատապարտվելու դեպքում շարունակում է արյուն թափել:

Ռոզարիո Թեիքսերան հիշեցնում է, որ հայերի ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ եւ Ամերիկայի 42 նահանգներ, եւ կոչ է անում նախագահ Օբամայինՙ հարգել իր առաջին ընտրարշավի խոստումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.