AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1434, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 86

«ԼԱՐԻՆԴԱՆ ԵՎ ՎԱՆԵՍԻՈՆ» ՕՊԵՐԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Առաջին անգամ Հայաստանում Մուրադ Ամիրխանյանն Ան-Շարլոտ Մոնվիլի հետ հայ հանդիսականին կներկայցնի «Լարինդան եւ Վանեսիոն» օպերան:

Բեմադրիչ Բրունո Ստրեյֆի օպերային բեմադրությունը հաջողություն է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Իտալիայում, ինչպես նաեւ Միջին Արեւելքում, եւ ահա այժմ նաեւ հայ հանդիսականին կներկայանա հաջողություններ գրանցած օպերան:

Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 13-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Ընդգծենք, որ Մուրադ Ամիրխանյանն օժտված է բասի ամենացածր նոտաներից մինչեւ բարիտոնի բարձր նոտաներին հասնող ձայնով, իսկ Ան-Շարլոտ Մոնվիլը` կոլորատուրային սոպրանո է: Ան-Շարլոտի ձայնայի լայն դիապազոնը թույլ է տալիս կատարելու տարբեր դերեր, ինչպիսիք են Գիշերների թագուհու դերը` Մոցարտի «Կախարդական սրինգ» ստեղծագործության մեջ, Օլիմպիայի դերը` Ժաք Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» եւ Մյուզետի դերը` Պուչինիի «Բոհեմ» օպերաներում:

Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Մուրադ Ամիրխանյանը, Ան-Շարլոտ Մոնվիլիի հետ սովորել են նույն պրոֆեսորի մոտ եւ նրա հետ աշխատելը շատ հաճելի եւ հետաքրքրական է իր համար:

«Ես բավականին տարբեր եմ բեմում եւ կյանքում: Երգչի համար բարոկո ժանրի կատակերգական նման ստեղծագործություն կատարելու համար պետք է մեծ վարպետություն, որպեսզի չլինի հոգնեցուցիչ»,- ասաց Մ. Ամիրխանյանը եւ ավելացրեց. «Այժմ ամեն օր փորձ ենք անում, որպեսզի գրագետ ներկայացնենք օպերան, հույս ունենալով, որ այն կսիրվի հայ հանդիսականի կողմից»:

Անդրադառնալով իր եւ կերպարի ընդհանրություններին, Մուրադ Ամիրխանյանն ասաց, որ ինքը շատ ժպտադեմ է, ինչպես հերոսը, իսկ Ան-Շարլոտը գտնում է, որ նման է Լարինդային: Ի դեպ, Շարլոտն օպերայում կմարմնավորի մի քանի կերպար:

Տարիներ շարունակ բնակվելով Ֆրանսիայում, Մուրադ Ամիրխանյանը չի կորցրել հայրենիքի հետ կապը. «Ցանկություն ունեի Ադոլֆ Հասսեի «Լարինդան եւ Վանեսիոն» օպերան Հայաստանում եւս ներկայացնել, քանի որ այն մեծ հաջողություններ է գրանցել հյուրախաղերի ընթացքում: Այս ամենն իմանալու համար ինձ հարկավոր էր ապրել Եվրոպայում»:

Օպերայի բեմադրիչ Բրունո Ստրեյֆի հետ Մ. Ամիրխանյանն արդեն երկրորդ անգամ է համագործակցում: Նախկինը եւս եղել է կատակերգական օպերա` Գաետանո Դոնիցետիի «Դոն Պասկուալեն»: Իսկ Ան-Շարլոտն առաջին անգամ է համագործակցում:

Մուրադ Ամիրխանյանը «Ազգին» ասաց. «Եթե ես պետք է հստակ արտասանեմ ֆրանսերեն բառեր, ինչպես նաեւ երգեմ, ապա ինչու ֆրանսիացին չպետք է խոսի եւ երգի հայերեն, այդ իսկ պատճառով որոշեցի Ան-Շարլոտին առաջարկել երգել «Անուշ» օպերա եւ նա համաձայնեց: Այժմ մենք աշխատում ենք նաեւ «Քուն եղիր, բալաս» քնարական ստեղծագործության վրա, որը վստահ եմ, Շարլոտը հիանալի կկատարի»: Ան-Շարլոտն անդրադառնալով «Անուշ» օպերային նշեց. «Ինձ շատ դուր է գալիս մինորային երաժշտությունը: Երազում եմ «Անուշ» օպերան Հայաստանում կատարել, հուսամ, երազանքս կկատարվի»:

Թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում դասական երաժշտության սիրահարներն այդքան էլ շատ չեն, սակայն մենք պետք է ինչպես հարկն է այն ներկայացնենք` թողնելով հանդիսականի ընտրությանը, վերջում ընդգծեց Մուրադ Ամիրխանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.