AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1416, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Ռուսաստանի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրից հետո Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 13 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Սերգեյ Մովսիսյանի թիմը 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Կազանին»: Մովսիսյանը 2 անընդմեջ հաղթանակներից հետո 4-րդ խաղատախտակի վրա հաշտություն կնքեց Իլդար Իբրահիմովի հետ: Սանկտ Պետերբուրգի թիմի հաղթանակն ապահովեցին Նիկիտա Վիտյուգովը, Զախար Եֆիմենկոն եւ Մաքսիմ Մատլակովը, որոնք պարտության մատնեցին իրենց մրցակիցներին: Առաջին խաղատախտակի վրա խաղում է հավակնորդների մրցաշարի մասնակից Պյոտր Սվիդլերը, որը հաշտություն կնքեց Գատա Կամսկու հետ:

11,5 միավորով 2-րդ տեղում «Մալախիտն» է, որը 4-2 հաշվով հաղթեց «Էկոնոմիստին»: «Պերսպեկտիվայի» կազմում հանդես եկող Արթուր Գաբրիելյանը հաղթեց Սերգեյ Գրիշչենկոյին, իսկ Գոռ Հայրապետյանը պարտվեց Գեւորգ Հարությունյանին: «Պերսպեկտիվան» ոչ-ոքի խաղաց Դեսնոգորսկի «Ատոմի» հետ, որի կազմում հիմնականում հայեր են: Բացի Գեւորգ Հարությունյանից, հաղթանակ տոնեց նաեւ Վահե Բաղդասարյանըՙ պարտության մատնելով Վասիլի Պապինին: Տիգրան Սիմոնյանը ոչ-ոքի խաղաց Օլեգ Գլադուչեւի հետ, իսկ Գեորգի Պողոսյանը զիջեց Անդրեյ Զոնթախին:

«Պերսպեկտիվան» 8,5 միավորով 18 մասնակիցների մեջ ընթանում է 11-րդ տեղում, իսկ «Ատոմը» 3,5 միավորով 16-րդն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.