AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12 > #059, 2013-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013



Տեղադրվել է` 2013-04-10 23:52:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 768, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՇԵՆԳԱՎԻԹՑԻ ՀԱՆԴԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ՖԻՄԱ-ի մարզասրահում ավարտվեց մինչեւ 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը: Այդ տարիքի աղջիկներն առաջին անգամ էին փորձում իրենց կարողությունները ՀՀ առաջնությունում: Պայքարի ոլորտն էին ներգրավվել 7 թիմեր, որոնք նախնական փուլում բաժանվել էին 2 խմբի:

Առաջնությունում վստահ հանդես եկավ Շենգավիթի հավաքականը, որն առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ, նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Խմբային մրցաշարում շենգավիթցիները հաջորդաբար հաղթեցին հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀՄԴ) թիմինՙ 49-2, Քաջարանիՙ 32-3 եւ Աջափնյակիՙ 35-2 հավաքականներին:

Եզրափակիչ փուլում էլ Շենգավիթի հավաքականի հանդբոլիստուհիներն իրենց լավ դրսեւորեցին: Նրանք նախ 29-8 հաշվով առավելության հասան ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ, ապա պարտության մատնեցին Գորիսի հավաքականինՙ 28-13:

Թիմի մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սանուհիներն աչքի ընկան ֆիզիկական լավ պատրաստությամբ ու խաղային հմտություններով: Նրանք արժանիորեն նվաճեցին ոսկե մեդալները:

2-րդ տեղը գրավեց ԽՄՕՄՄ-ի թիմը, իսկ 3-րդ մրցանակակիրը Գորիսի հավաքականն էր: Հաջորդ տեղերը զբաղեցրին Աջափնյակի, Նոր Նորքի, Քաջարանի եւ ՀՄԴ-ի թիմերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #57, 11-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.