AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 925, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԵՆՔ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԼԻԲԻԱ

Վ. Պ.

Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձեւակերպում, թե իբր Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա:

«Արմենպրես» գործակալության փոխանցմամբՙ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` ի պատասխան մամուլում հայտնված լուրերի, թե իբր Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին:

«Ընդհանրապես որեւիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է», ավելացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նրա խոսքերովՙ զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխմանն առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: «Այդ շարքում հիշատակվում են նաեւ հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն», նշել է Բալայանը, շեշտելով, որ Հայաստանըՙ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական եւ սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների եւ նրանց գործունեության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.