AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 819, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 67

14 ՏԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Սակայն դրանք աճել են նոր զարգացող երկրներում

2012 թվականին աշխարհում սպառազինությունների ընդհանուր ծախսերը կազմել են 1,75 տրիլիոն դոլար, որը 0,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Ստոկհոլմում գործող Խաղաղության հիմնահարցերի հետազոտության ինստիտուտը (SIPRI) դա բացատրում է Արեւմուտքի ռազմական ծախսերի կրճատմամբ: Մինչդեռ Արեւելքում այդ ծախսերը, ընդհակառակը, աճել են: Դրանց գծով 2-րդ տեղում Չինաստանն է, 3-րդումՙ Ռուսաստանը:

SIPRI-ի զեկուցագրում նշվում է, որ վերջին 14 տարում առաջին անգամ 2012-ին զենքի համաշխարհային ծախսերը նվազել են այդ ոլորտում ԱՄՆ-ի, Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի, Ավստրալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի միջոցների կրճատման շնորհիվ:

ԱՄՆ-ը 2012-ին իր պաշտպանական ծախսերը կրճատել է 6 տոկոսով, որոնք կազմել են համաշխարհային ծախսերի 40 տոկոսը: Այդուհանդերձ տվյալ ոլորտում ԱՄՆ-ը մնում է առաջատար:

Եվրոմիության երկրներից 18-ում ռազմական ծախսերը կրճատվել են 10 տոկոսով:

Փոխարենը Արեւելյան Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում այդ ծախսերն ավելացրել են, այդ թվում Ռուսաստանումՙ 16 տոկոսով, Միջին Արեւելքումՙ 8,4 տոկոսով (Օմանումՙ 51 տոկոսով), Հյուսիսային Աֆրիկայումՙ 7,8 տոկոսով: Լատինական Ամերիկայում մեկ տարում ծախսերն ավելացել են 4,2 տոկոսով: Այնտեղ առաջատարներն են Պարագվայը (43%) եւ Վենեսուելան (42%): Մեքսիկայում թմրակարտելների դեմ մղվող պայքարը զենքի ծախսերն ավելացրել է 9,7 տոկոսով: Ասիայում տվյալ ոլորտի առաջատարը Չինաստանն էՙ 7,8 տոկոս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.