AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 773, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՈՉ ԷԼ ԱՐԴԵՆ ՈՐՈՇՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ամերիկյան վարչակազմի կողմից առաջարկվող աջակցության գումարների կրճատման հարցն այնքան էլ միանշանակ չէ, որքան թվում է, թեեւ հստակ է, որ ինչ-որ կրճատում ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման առաջարկում է ԱՄՆ 2014-ի բյուջեն հաստատելուց առաջ: Ամենից առաջ, կրճատումները առաջարկվում են ԱՄՆ պատմության ընթացքում տնտեսական ամենախոր ճգնաժամերից մեկի եւ պետական ապարատի ֆինանսավորման աննախադեպ կրճատման պարագայում: Ընդ որում, կրճատումներն առաջարկվել են նաեւ այն տրամաբանությամբ, որ Միացյալ Նահանգները փորձում է առավել խնայողական բյուջե ձեւավորել, այլապես Օբաման կարող է կրկին հայտնվել ԱՄՆ Կոնգրեսից «ներողամտություն» հայցողի դերում:

«Ազգը» տեղեկացրել է, որ նախագահ Օբամայի վարչությունը որոշել է ԱՄՆ 2014 թ. բյուջեում Հայաստանին հատկացնել ընդամենը 30.84 միլիոն դոլար, ընթացիկ տարվա 35,84 միլիոնի դիմաց: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությամբ տեղեկացվում էր, որ շուրջ 5 միլիոն դոլարի այս նվազումը միայն Հայաստանով չի սահմանափակվում. առաջիկա տարում կկրճատվի Եվրասիայի ու Կենտրոնական Ասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օգնությունը: Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի երկրների օգնության փաթեթը շարունակաբար է կրճատվում. վերջին երեք տարում կրճատումներ եղել են յուրաքանչյուր տարի` ավելի քան 10 տոկոսի չափով, իսկ 2014.թ բյուջեում 12 տոկոսով կրճատվել է կովկասյան երկրներին հատկացելիք օգնության փաթեթի առաջարկը:

Վարչակազմի առաջարկում պահպանվել է հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանի ռազմական հատկացումների միջեւՙ 2.7 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին ռազմական օգնության (FMF) եւ 600 հզ. ԱՄՆ դոլարի չափով Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման (IMET) ծրագրերի համար:

Խոսակցությունները, թե Հայաստանին ԱՄՆ աջակցությունը կրճատվել է 40 %-ով, այնքան էլ իրողությանը չեն համապատասխանում, հատկապես եթե հաշվի առնենք, որ ապրիլի 10-ին ԱՄՆ վարչակազմի կողմից Կոնգրեսի քննարկմանը ներկայացված 2014թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերովՙ պետքարտուղարության եւ USAID-ի ընդհանուր բյուջեն կրճատվել է 6 տոկոսով:

ԱՄՆ վարչակազմի առաջարկի համաձայն, Հայաստանին առաջարկվող օգնության ծավալը կազմել է 30,843 մլն ԱՄՆ դոլարՙ նախորդ տարվա 36.608 մլն դոլար առաջարկի դիմաց: Այնուհանդերձ ԱՄՆ վարչակազմի առաջարկած 30,843 մլն թիվը ենթակա է փոփոխության, քանի որ դեռ պետք է անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի շարք օղակներով:

Իսկ մինչ այդ առաջարկը Հայաստանին որպես տնտեսական աջակցություն 2013-ի 27.219 մլն դոլարի փոխարեն առաջարկվում է 24.719, «Միջազգային հսկողություն թմրանյութերի վրա եւ օրենքի կիրառում», «Միջազգային ռազմական կրթություն», «Արտաքին ռազմական օգնություն» հոդվածներով օգնությունը մնում է նույնը` համապատասխանաբար 2.824 մլն, 600 հզ. եւ 2.7 մլն: 2013-ին «Առողջապահություն - USAID» հոդվածով հատկացված 2.5 մլն դոլարն այս տարի չի նախատեսվում, ինչպես առաջարկվում է զրոյացնել նաեւ «Չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման եւ հարակից ոլորտները» հոդվածով 2013-ին տրամադրված 765 հզ. աջակցությունը:

Առողջապահության, ինչպես նաեւ Չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման եւ հարակից ոլորտների ծրագրերին ընթացիկ տարում էլ օգնություն չի նախատեսվել Հարավային Կովկասի երկրների համար: Մյուս երեք ծրագրերում ֆինանսավորումը մնացել է անփոփոխ:

Ինչ վերաբերում է Արցախին տրվող ամենամյա ֆինանսական օժանդակությանը, Օբամայի վարչակազմի բյուջեում դեռեւս նշված չէ այդ մասին: Որպես կանոն վարչակազմն իր նախագծում Լեռնային Ղարաբաղին օգնություն չի էլ նախատեսում: Տարիներ շարունակ այն առաջարկվում է Կոնգրեսի կողմից, իսկ այս տարի հայկական կոնգրեսական խումբը պահանջել էր Արցախին աջակցությունը հասցնել 5 միլիոն դոլարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.