AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1612, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 107

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆ ԻՐ ԱՆԵԼԻՔՆ ՈՒՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 19-ին Երեւան է ժամանելու Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, որը համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ: Այցելելով Հայաստան` նա կունենա գործնական հանդիպումներ եւ իր հարուստ փորձն ու գիտելիքները կփոխանցի հայ գործարարներին:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անկախ անդամ լինելուց բացի Fidelity Investments ընկերությունում Emerging Markets Strategy-ի (որն աջակցում է զարգացող երկրների կապիտալի եւ ֆիքսված եկամտով գործառնությունների շուկաների բաժիններին) փոխնախագահն է: Fidelity Investments-ը ֆինանսական ծառայությունների շուկայում աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որի կառավարման տակ գտնվող ակտիվները 2012թ. դեկտեմբերի դրությամբ կազմում էին շուրջ 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա հետաքրքրությունը Հայաստանի եւ մասնավորապես հայկական ընկերության` «Ամերիաբանկի» նկատմամբ, ֆոն Ռեկովսկին պատասխանել է. «Իմ հետաքրքրությունը հայկական ընկերության հանդեպ բացատրվում է մի քանի պատճառով: Նախ, ես պատմամշակութային կապեր ունեմ Հայաստանի հետ, քանի որ մորս ընտանիքը արմատներով Հայաստանից է: Երկրորդՙ առաջին անգամ ես այցելեցի Հայաստան դեռ 2002թ., երբ «Հայաստան-2020» նախագծի Համակարգող խորհրդի անդամ էի: Այդ նախագծի ընթացքում իմ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճեց: Ավելին, խորհրդի այլ անդամների հետ համատեղ աշխատանքն ինձ համար շատ օգտակար էր: Եվ վերջապես, շուրջ 20 տարի ես զբաղվում եմ ներդրումներով զարգացող շուկաներում: Ես փորձառություն ունեմ թե՛ պարտքային, թե՛ բաժնետիրական ֆինանսավորման շուկաներում: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ էի ստանալու այնպիսի հնարավորություն, որը ինձ թույլ տվեց միավորել իմ անձնական կապերը եւ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ իմ մասնագիտական փորձի հետ եւ աշխատել մի հայկական ընկերությունում, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների ամբողջական տեսականի»:

«Ամերիաբանկի» կառավարման համակարգում իր դերը ֆոն Ռեկովսկին այսպես մեկնաբանեց. «Լատինական Ամերիկայի, Արեւելյան Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի բազմաթիվ զարգացող շուկաների հարյուրավոր ընկերություններում կատարելով ներդրումներ` համապատասխան վերլուծություններից հետո հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել նաեւ «Ամերիաբանկին»ՙ բերելով կորպորատիվ կառավարման եւ բիզնես-հնարավորությունների լավագույն փորձի վերաբերյալ իմ գիտելիքները եւ փորձը: Այս հնարավորությունն ինձ շատ է ոգեւորում, եւ ես անհամբեր սպասում եմ իմ ակտիվ ներգրավվածությանը բանկի աշխատանքներում»:

Ունենալով նման հարուստ աշխատանքային փորձ եւ ներկայումս էլ մեծ դերակատարում միջազգային հեղինակավոր կառույցներում`Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, համալրելով «Ամերիաբանկի» խորհրդի կազմը, իր ներդրումը կունենա նաեւ Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.