AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 756, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 47

ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլի 15-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը եւ քննարկել հնարավոր զարգացումները: Բացելով գիտաժողովը` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ պարոն Ստեփան Գրիգորյանը ընդգծեց. «Թեեւ ԵՊԼՀ արդեն համագործակցում է Կորեական հիմնադրամի հետ, մենք կցանկանայիք ավելի լայնացնել մեր համագործակցության շրջանակները»:

Անդրադարձ կատարելով ակադեմիական շրջանում հայ-կորեական համագործակցությանը` ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը իր խոսքում նշեց. «Սկզբում կորեերենը մեզ մոտ դասավանդվում էր որպես օտար լեզու, այնուհետեւ որպես երկրորդ եւ երրորդ լեզու, իսկ այժմ աշխատում ենք այն մասնագիտական լեզու դարձնելու ուղղությամբ», եւ հավելեց. «Մեծ է Կորեական հիմնադրամի եւ ԵՊԼՀ դասախոսական անձնակազմի ջանքերով ստեղծված բառարանի դերը եւ ներկայումս աշխատանքներ են տարվում այն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական տիկին Փակ Ջի Ընը նշեց, որ հիացած է Կորեայի մշակույթի եւ լեզվի մասին հայ փորձագետների գիտելիքներով, ինչպես նաեւ հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովից կհեռանան Կորեայի մասին առավել խոր գիտելիքներով: Տիկին Փակը անդրադարձ կատարեց նաեւ հայ-կորեական տարեկան առեւտրային շրջանառությանը, հայ-կորեական համատեղ կազմակերպված կամ որեւէ կողմից մասնակցություն ցուցաբերած այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են digital expo-ն, 2012թ. հայ-կորեական դիվանագիտական հարաբերություններին նվիրված «Կորեական ռապսոդիան» եւ այլն:

ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչություն պետ պարոն Տիգրան Սահակյանը իր ելույթում կարեւորեց «սոցիալական գործընկրության եռանկյունու մեջ կրթության դերը»` մասնավորապես կորեերենի եւ կորեական մշակույթի դասավանդումը հայ-կորեական հարաբերությունների խորացման գործում եւ հավելեց. «ԵՊԼՀ-ն, փաստորեն, այս հարցում մենաշնորհ ունի»:

Իսկ Յոնսե համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր պարոն Լի Յոնհոն ողջունեց հատկապես կորեերեն ուսումնասիրող ուսանողներին եւ ասաց. «Մասնավորապես Ձեզ եմ ողջունում, քանի որ դուք եք հայ-կորեական համագործակցության ապագա կամուրջը»: «Կորեայի տնտեսական զարգացումը եւ կառավարության դերը» խորագրով իր զեկույցում պարոն Լին փորձեց գիտաժողովի մասնակիցների եւ փորձագետների հետ կիսվել Կորեայի տնտեսության զարգացման փորձով եւ ցույց տալ այն սխալները, որոնցով նրանք արդեն անցել են:

Հիշեցնենք, որ «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպել էին Կորեական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.