AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



ԳՅՈՒՄՐԻ

Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 725, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԲԱՑՎԵՑ «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Գ. Մ.

Երաժիշտ-կատարողների Գյումրիում ընթացող «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում ապրիլի 15-ին` Մշակույթի միջազգային օրը, մեկնարկեց «Մշակույթների երկխոսություն» ընդհանուր խորագրով յոթերորդ միջազգային գիտաժողովը:

Եռօրյա այս գիտական նստաշրջանին ներկայացված են արվեստի բազմաթիվ ոլորտների, տարբեր ստեղծագործական ու մշակութային առնչությունների վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գիտական զեկուցումներ ու հաղորդումներ, որոնց հեղինակներից մի քանիսը արտերկրի ճանաչված մասնագետներ են: Նրանց թվում են Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պատմական երաժշտագիտության մեթոդաբանության գիտահետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, Արվեստաբանության պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Եսիպովան, ՌԴ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, արվեստագիտության դոկտոր Միխայիլ Արկադեւը, կոմպոզիտոր, Գնեսինների անվան ռուսաստանյան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսեյ Լարինը, Ուկրաինայի Պ. Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի դոցենտ Գեննադի Կաբկան, Ղազախստանից Ալմաթիի Չայկովսկու անվան երաժշտական քոլեջի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Այա Կալիեւան: Նրանց զեկուցումներում արծարծվում են եւ նեղ մասնագիտական, եւ մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մ. Եսիպովայի աշխատանքն, օրինակ, վաղմիջնադարյան շրջանում բուդդիզմի եւ քրիստոնեության (նեստորականության) փոխազդեցության, մասնավորապես ծիսական կապերի մասին է, ներառելով նաեւ հայկական ծնծղայի հետ կապված ծիսական գործառույթը: Գ. Կապկայի զեկուցման թեման է «Ուկրաինական ժողովրդական երգերի Ա. Սպենդիարյանի մշակումների օգտագործումը վոկալի մանկավարժության մեջ»:

Անշուշտ, գիտաժողովում մեծամասնություն են կազմում հայ մասնագետների զեկուցումները: Իրենց տարբեր թեմաներով ուսումնասիրությունները կներկայացնեն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ նրա Գյումրու մասնաճյուղի, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երեք հաստատությունների` Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Շիրակի հայագիտակակն հետազոտությունների կենտրոնի տասնյակ անվանի ու երիտասարդ մասնագետներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.