AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 863, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԳՐՈՂՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Մ. Հ.

«Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաքի» շրջանակում իրականացվելիք վերջին միջոցառումը կլինի պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում է 30 երկրի 100 բանաստեղծ` 50 արտերկրից, 50 Հայաստանից եւ Արցախից:

Հայաստանի եւ արտերկրի ստեղծագործողների հետ հանդիպումներ տեղի կունենան Երեւանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Հրազդանում, ինչպես նաեւ կանցկացվեն թարգմանված գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ:

«Պոեզիայի միջազգային օր» խորագրի ներքո Երեւանի բուհերում եւ դպրոցներում տեղի կունենան մոտ 20 գրական հանդիպումներ:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի երազանքն էր պոեզիայի փառատոն անցկացնելը, քանի որ հարեւան գրեթե բոլոր երկրներն իրականացնում են նման միջոցառում, երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա եւ ավելացրեց. «Միշտ նմանատիպ միջոցառումների ժամանակ շեշտը դնում էինք հյուրերի վրա` անտեսելով մեր գրողներին, սակայն այս անգամ այդպես չէ, մեր ժամանակակից գրողները հավասարաչափ են ընդգրկված փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներում»:

Հայաստան է ժամանել նա- հայկական արմատներով կանադացի գրող Ալան Ուայթհորնը, որը 14 տարի երազելուց հետո միայն 2005-ին կարողացել է առաջին անգամ գալ Հայաստան եւ դրանից հետո գիրք գրել Հայաստանի մասին` «Նախնիների արմատներ» վերնագրով:

Ավստրալիայից ժամանած Մարսելլա Փոլեյնը նույնպես Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է եւ առաջին անգամ լինելով Հայաստանում, այնպիսի տպավարություն ունի, կարծես հանդիպել է իր նախնիներին. «Երբ առաջին անգամ ինքնաթիռից տեսա Արարատը, անպատմելի զգացողություններ ունեցա Շատ հուզված եմ»:

Իսկ լիբանանցի գրող Աբդո Լաբակին նշեց, որ հպարտ է լինել մի երկրում, որի բնակիչները ոչ միայն իրենց պատմությունն են կերտել, այլ նաեւ աշխարհի. «Մենք` գրողներս, Հայաստանը համարում ենք մեր բարեկամը եւ փորձում պոեզիայի միջոցով էլ արտահայտել մեր սերը: Հայաստան այցից հետո «Հայաստանը ոգեշնչման եզրին» վերնագրով գիրք եմ գրելու եւ հուսով եմ, որ հայերեն կթարգմանվի»:

Հայաստանում իրեն զգում է իր տանը իտալացի գրող Աննա Սանտոլիքուիդոն. «Հայաստանն սկսել եմ սիրել դեռ մանուկուց: Ես ապրում էի մի փոքրիկ քաղաքում` Ֆլորենցիայում, որտեղ հայկական սրբատեղի կար: Այնտեղ էին հաճախում իմ ծնողները, եւ սա հայության հետ մեր առաջին կապն էր: Լինելով «Pen» ակումբի անդամ` հաճախ հանդիպումներ եմ կազմակերպում Իտալիայի հայ գրողների հետ եւ փորձում կապը պահպանել նրանց հետ»:

Փառատոնի շրջանակում արդեն լույս է տեսել հայ եւ օտարազգի մասնակիցների ստեղծագործությունների անգլերեն եւ հայերեն ժողովածուն, որի շնորհանդեսը կուղեկցվի գրական ընթերցումներով` հայ եւ օտարազգի բանաստեղծների մասնակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.