AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#058, 2013-04-12 > #059, 2013-04-13 > #060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-15 23:04:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1383, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Տաշքենդում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության միայն վերջին օրը հայ ծանրորդներին հաջողվեց վերջապես մեդալ նվաճել: Գերազանց հանդես եկավ գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանըՙ նվաճելով պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

16-ամյա Մարտիրոսյանը վստահ հանդես եկավ պոկում վարժությունումՙ հաջորդաբար բարձրացնելով 155, 160 եւ 165 կգ-անոց ծանրաձողերը: Այդ վարժությունում նրան գերազանցեց միայն իրանցի Ալիռեզա Սուլեյմանին, որը ցույց տվեց 166 կգ արդյունք: Ի դեպ, դա նրա առաջին մոտեցման ցուցանիշն էր: Հաջորդ 2 փորձերի ժամանակ նա ձախողվեց 174 կգ ծանրությունը բարձրացնելիս: Այսպիսով, հայ ծանրորդը պոկում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի:

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 190 կգ-ից, ապա վստահորեն գլխավերեւում պահեց 200 կգ-անոց ծանրաձողը: 3-րդ մոտեցման ժամանակ Սիմոնը փորձեց իրեն ենթարկել 205 կգ ծանրությունը, սակայն չստացվեց: Բայց 200 կգ-ն էլ բավարար էր հրում վարժության ոսկե մեդալը եւ երկամարտում 365 կգ (165+200) արդյունքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: 2-րդ տեղը զբաղեցրած Ալիռեզա Սուլեյմանին հրում վարժությունում միայն մեկ հաջող փորձ կատարեցՙ բարձրացնելով 192 կգ եւ երկամարտում ցույց տվեց 358 կգ (166+192): Բրոնզե մեդալակիր դարձավ ղազախ Սելիմխան Աբուբակարովըՙ 351 կգ (160+191):

Մինչեւ 85 կգ քաշայինների մրցավեճում Հովհաննես Ավդալյանը երկամարտի 283 կգ (129+154) արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց իրանցի Ալիռեզա Դենղանղանֆարուխին, որը ցույց տվեց 319 կգ (146+173) արդյունք: 2-րդ տեղը գրավեց չինացի Յիքսիոնգ Չենգըՙ 312 կգ (145+167): Բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Մատյուշինըՙ 303 կգ (137+166):

Աղջիկների պայքարին մասնակցած հայ մարզուհիները թույլ հանդես եկան: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Տաթեւ Հակոբյանը 165 կգ (75+90) արդյունքով 21 մասնակիցների մեջ գրավեց 14-րդ տեղը, իսկ Սոնա Պողոսյանը 153 կգ (70+89) արդյունքով 16-րդն էր:

69 կգ-ից բարձր քաշային կարգում էլ Հռիփսիմե Պողոսյանը երկամարտի 159 կգ (70+89) արդյունքով հանգրվանեց 17-րդ հորիզոնականում:

Տաշքենդում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունը վարկանիշային էր: Խաղարկվում էին հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը: Հայաստանի պատանիների հավաքականը, որի կազմում մրցահարթակ դուրս եկան 7 ծանրորդներ, 117 միավորով գրավեց 8-րդ տեղը եւ 2 ուղեգիր նվաճեց: Իսկ ահա աղջիկների հավաքականը, որի կազմում եւս 7 մարզուհիներ ելույթ ունեցան, չկարողացավ գոնե մեկ ուղեգիր նվաճել: Դրա համար հարկավոր էր թիմային հաշվարկում տեղ զբաղեցնել 15 ուժեղագույնների թվում: Մեր ընտրանին 59 միավորով 18-րդն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #60, 16-04-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.