2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:
Էդիլ Հովնանյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ իր ծնողները` Հրայր ու Աննա Հովնանյանները, ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ կփոխանցեն Հրայր ու Աննա Հովնանյան հիմնադրամին: Այս նվիրաբերությունից հետո Հովնանյան հիմնադրամը կլինի պամության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը, որը նվիրված է հիմնականում հայությանը: Իսկ հիմնադրամի խորհրդից կպահանջվի ...
«Մեծ եղեռն» արտահայտությունը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի համար խոստումը թվացյալ չդրժելու, բայց եւ չկատարելու հնարավորություն է դարձել: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնն ու հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր նահատակվել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ», ապրիլքսանչորսյան իր ուղերձում ամերիկահայ համայնքին դիմելով հայտարարել է Բարաք Օբաման:
Կառավարարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ դպրոցական դասագրքերի եւ ընդունելության քննությունների շտեմարանների էլեկտրոնային տարբերակների հասանելիության հարցին: «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, եւ երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ», նշեց վարչապետը: Ստանալով կրթության եւ գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ ...
Ցեղասպանությունների ճանաչումը ակտ է, որ նպաստում է մարդու արժանապատվության հանդեպ հարգանքին ու մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը: Այսպիսի հայտարարություն է ընդունվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովականներից 21-ի ստորագրությամբ` ապրիլի 24-ին Ստրասբուրգում:
Երբեմն թվում է, թե ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, ու մարդիկ քայլում են ոտքերն օդում, գլուխները երկրի ձգողական դաշտին ենթակա: Չեմ չափազանցում: Լավ է, որ դա երբեմն է միայն, ու երբեմն էլ ամեն ինչ տեղն է ընկնում, ե՛ւ ոտքերն են ճիշտ իրենց տեղում հայտնվում, ե՛ւ գլուխը: Ու մեր կյանքն ...
Ամեն տարի Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր այն անկյուններում, որտեղ հայ ու հայկական համայնք կա, տեղի են ունենում 1,5 մլն անմեղ հայ նահատակների ոգեկոչման միջոցառումներ: Ըստ ՀՀ արտաքին գործերի մամուլի հաղորդագրությունների, այս տարի 1915-ի զոհերի հիշատակի արարողություն տեղի է ունեցել Ֆրանսիայում, Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում: Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն բացման խոսքում նշել ...
Հայկական հեռուստահաղորդումների (ծրագրերի) գերակշիռ մասի բովանդակությունն ու մատուցման ձեւերը այնպիսին են, որ տարիներ արդեն ակնդիրների որոշակի մի շերտ դրանց վտարել է իր առօրյայից, հազվադեպ անհրաժեշտությամբ նրանց հեռուստաէկրաններին սեփական կամքով հայկական որեւէ հաղորդում կարող է հայտնվել: Ապրիլի 24-ը այն բացառիկ օրն է, երբ օտար հեռուստածրագրերը նրանց (հավանորեն մեծ մասին) չեն ձգում, ...
Սուրիահայութեան օգնութեան հասնելու համար տարուած աշխարհատարած ջանքերուն եկաւ միանալ նաեւ Նիւ Եորքի համայնքը: Արդարեւ, հովանաւորութեամբ Ամերիկայի Հայաստանեայց եկեղեցւոյ եւ մասնակցութեամբ զանազան կազմակերպութիւններուն, տեղի ունեցաւ սուրիահայութեան ի նպաստ կազմակերպուած երաժշտահանդէսը, որուն մասնակցեցան տասնեակ մը երիտասարդ արուեստագէտներ: «Ֆելիշըն» քոլէճի մեծ սրահը լեցուն էր 700 հայորդիներով:
«Թեպետ գերմանացի բազմաթիվ քաղաքական գործիչներ ընդունում են, որ 1915-ին հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացվել է, սակայն ամբիոններից նրանք խուսափում են խոսել այդ մասին, իսկ տեսախցիկների առաջՙ լռում: Երեւի այդ համընդհանուր լռությունն է նաեւ նպաստել, որ այսօր Գերմանիայում ցեղասպանություն բառն արտասանելիս բոլորը հասկանում են ցեղասպանություն հրեաների նկատմամբ»:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին եւ տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ ներուժ ...
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Քոլին Ռոբերտսը Հայաստանում է: Ըստ բրիտանական դեսպանատան հաղոդրագրությանՙ երեկ մեկնարկել է բրիտանացի դիվանագետի եռօրյա աշխատանքային այցը Երեւան:
Կառավարության որոշմամբ 2014-ի հոկտեմբերի 11-31-ը անցկացվելու է գյուղատնտեսության համատարած հաշվառում: Մինչ այդ, 2013-ի հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի մարզի Շահումյան, Ազատավան եւ Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար եւ Այգեհովիտ գյուղերում, Բերդ քաղաքային համայնքում:
Վերջին տասնօրյակում ԱՊՀ մայրաքաղաքներում տեղի ունեցան միանգամից չորս կոնֆերանսներ, որոնք այս կամ այն կերպ քննարկում էին եվրասիական ինտեգրման հեռանկարները եւ դրանում ավելի մեծ թվով հետխորհրդային տարածքի պետությունների մասնակցության հարցը: Հայաստանում ուշադրություն դարձրին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՙ Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին տված այն ...
Հայաստանում վերջին տարիներին զբոսաշրջությունն ավելի մեծ աճ է արձանագրում, քան ընդհանուր տնտեսական աճը: Անցյալ տարի եւս Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11,3 տոկոսովՙ կազմելով 843 հազար մարդ: Այդուհանդերձ, մեր երկիրը, ընդհանուր առմամբ, համարվում է թանկ երկիր: Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը: ...
Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում իրացնելու մինչեւ 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված եւ չիրացված կրիչները: Այս մասին երեկ համապատասխան որոշումն ընդունվեց կառավարությունում: Հարցի քննարկման ժամանակ, ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, ...
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 21-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը:
«Ազգ» օրաթերթի խմբագրակազմը խնդակցում է իր աշխատակցուհունՙ Մարինե Այունցին եւ ամուսնունՙ Սերգեյ Բալայանցին ՙ իրենց երկրորդ զավակիՙ Արթուրի ծննդյան առիթով :
Կազմակերպությամբ Կահիրեի ազգային իշխանության եւ հովանավորությամբ թեմի առաջնորդ Աշոտ եպսկ. Մնացականյանի Հելիոպոլիս թաղամասում գործող Նուբարյան վարժարանի «Պըլըքտանյան» հանդիսասրահում մեծարման երեկո է տեղի ունեցել նվիրված մեծատաղանդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Հոբելյանական համերգին մասնակցել են «Արաքս» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավարՙ Միհրան Ղազելյան), Հայկ Ավագյանը (դաշնամուր), «Զանգեզուր» պարախումբը (պարուսույց Սյուզան Հակոբյան-Գարգուր), ...
Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի մեկնարկում կրած անսպասելի պարտությունից հետո Լեւոն Արոնյանը կարծես վերագտել է խաղը: 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, որից Լոնդոնում անցկացված հավակնորդների մրցաշարում կրած պարտությունը ճակատագրական էր եղել հայ գրոսմայստերի համարՙ զրկելով նրան եզրափակիչի ուղեգրից:
Ինչպես տեղեկացրել ենք, Դոնեցկի «Շախտյորը» 40 մլն եվրո է գնահատել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: Ըստ HITC Sport-ի, անգլիական «Լիվերպուլը» պատրաստվում է 20 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել «Շախտյորին» Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ավելի վաղ «Լիվերպուլը» 12 մլն ֆունտ ստեռլինգ էր առաջարկել, սակայն «Շախտյորը» հրաժարվել էր գործարքից:
Ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի ORWP թիմը հաջող հանդես եկավ Կալիֆոռնիայի գավաթի խաղարկությունումՙ նվաճելով պատվավոր մրցանակը: Երանելի բարձունքը նվաճելու համար հիմնականում հայազգի ջրագնդորդներով համալրված թիմը բավականին երկար ճանապարհ անցավ:
Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը, որը նախապատրաստվում է Վիեննայում մայիսի 17-19 կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, Թբիլիսիում հաջող հանդես եկավ ընկերական մրցախաղերում: Մեր հանդբոլիստուհիները Վրաստանի մայրաքաղաքում անցկացրած ընկերական 4 խաղերում էլ հաղթեցինՙ հաջորդաբար առավելության հասնելով «Կվարելիի»ՙ 30-20, «Մարտվեի»ՙ 28-20, «Իմեդիի»ՙ 35-28 եւ Թբիլիսիի ընտրանուՙ 30-21 նկատմամբ:
Իտալական Սան Սեւերո քաղաքում ընթացող թենիսի կանանց մրցաշարում, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 10 հազար դոլար է, Անի Ամիրաղյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: