AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1586, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ որտե՞ղ են խոշոր գործարարները

Այս տարվա առաջին եռամսյակում, պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը», որը պետական բյուջե է վճարել 13,2 մլրդ հարկ` նախորդ տարվա 11,9 մլրդ դրամի փոխարեն: 2-րդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է` գրեթե 3,8 մլրդ դրամ ցուցանիշով, նախորդ տարվա առաջին եռամսյակի 3,9 մլրդ դրամ ցուցանիշի դիմաց: Փաստորեն, այս ընկերության վճարած հարկերը նվազել են: 3-րդ տեղում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմն» է` «Վիվասել ՄՏՍ»-ն` դարձյալ 3,8 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատ «Վիվասել ՄՏՍ»-ն 1,1 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել:

«Արմենտելը»ՙ 3,7 մլրդ դրամ վճարած հարկերով, 4-րդ տեղում է` նախորդ տարվա 2 մլրդ դրամի դիմաց: 5-րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե է վճարել 3,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մարտին կոմբինատը վճարել էր 5,2 մլրդ դրամ եւ 2-րդ տեղում էր խոշոր հարկատուների ցանկում: Վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը 2,7 մլրդ դրամ վճարած հարկերով 6-րդ տեղում է` նախորդ տարվա վճարած 2,4 մլրդ դրամի փոխարեն: 7-րդը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է` 2,5 մլրդ դրամ հարկային վճարումներով: Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել էր 1,7 մլրդ դրամ:

8-րդ տեղում շատերի համար անհայտ «Սամ-Սեր Գրուպ» ընկերությունն է, որի սեփականատերը, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Նա նույնպես վճարել է 2,5 մլրդ դրամՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային վճարումների կտրուկ աճ արձանագրելով:

9-րդ եւ 10-րդ տեղերում են համապատասխանաբար «Ինտերնեյշնլ Մասիս» տաբակը»ՙ 2 մլրդ դրամ, եւ «Գրանդ տոբակոն»ՙ 1,8 մլրդ դրամ: Հրանտ Վարդանյանին պատկանող այս ընկերություններից առաջինը նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում վճարել էր 2,2 մլրդ դրամ, իսկ երկրորդը` 1,6 մլրդ դրամ: Փոխարենը կտրուկ` մոտ 700 մլն դրամով ավելացել են նույն գործարարին պատկանող «Մասիս տոբակո» ընկերության հարկային վճարումները` կազմելով 1,2 մլրդ դրամ:

Խոշոր գործարար համարվող անձանցից Գուրգեն Արսենյանի «Արսօյլը» զբաղեցնում է 20-րդ տեղը` մոտ 1 մլրդ դրամ վճարած հարկերով, Ռուբեն Հայրապետյանի «Բջնի հանքային ջրերի գործարանը» 23-րդը` 875 մլն դրամ վճարած հարկերով, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»ՙ 106-րդ տեղը` ընդամենը 275 մլն դրամ վճարած հարկերով, որին հաջորդում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկը»` 271 մլն դրամով, Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնը» 145-րդ տեղում է` ընդամենը 171 մլն դրամով: Վերոնշյալ անձանց պատկանող այլ ընկերությունները կամ շատ ավելի համեստ դիրքեր են զբաղեցնում առաջին 1000 հարկատուների ցանկում, կամ ընդհանրապես բացակայում են, ինչը նրանց ստվերային գործունեության մեծ ծավալների վկայությունն է: Խոսքը հատկապես Միխայիլ Բաղդասարովի եւ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների մասին է:

Նշենք նաեւ, որ առաջին 1000 հարկատուների առաջին տասնյակում հայտնված ընկերություններից, պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից սպասարկվում են 480 ընկերություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.