AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 965, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ, ՍԱԿԱՅՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Ի. Պ.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակիցը, երբ տնօրենությանը դիմել է իրեն չվճարված աշխատավարձը ստանալու խնդրով, տնօրենությունը նրան դատի է տվել :

Մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արման Մեխակյանը երեկ «Վարկած» ակումբում հակիրճ ներկայացրեց սեփական աշխատավարձը պահանջելուց հետո իր հետ պատահած պատմությունը:

Նախօրոք լրագրողներիս տեղեկացրել էին, որ մամուլի ակումբում լինելու է Մարզահամերգային համալիրի ոչ թե մի աշխատակիցը, այլ լինելու են մի քանիսը, որոնք բոլորն ամիսներով աշխատավարձեր չեն ստացել, սակայն ասուլիսին եկել էին միայն նախկին աշխատակից Արման Մեխակյանը ու նրա փաստաբանը: Եվ սա առաջին անգամը չէ, երբ մամուլի ակումբները լրագրողների ներկայությունն ապահովելու համար տարածում են ինչ-որ աղմկահարույց անոնս, սակայն ասուլիսի թեման ու հյուրերը լինում են տարբեր:

Եթե կոպիտ ձեւակերպենք, ապա աշխատելու այս ոճը խաբեության նման մի բան է:

Ինչեւէ, Արման Մեխակյանը Մարզահամերգային համալիրի աշխատակիցներից, ավելի ճիշտ` արդեն նախկին աշխատակիցներից միակն էր, որ եկել էր մամուլի ակումբ: Նա Մարզահամերգային համալիրում աշխատել է որպես գնումների բաժնի մասնագետ, 4 ամիս շարունակ աշխատավարձ չի ստացել, եւ դիմել տնօրենությանըՙ ստանալու ակնկալիքով: Նրա պատմելով` ընկերությունում կատարել են աշխատավարձի վերջնահաշվարկ ու պատասխանել` ոչ թե ընկերությունը, այլ Արման Մեխակյանը պետք է վճարի իրենց, եւ վճարի ավելի քան 57 միլիոն դրամ: Բանախոսը պնդում է, որ իր վերցրած գումարները ծախսվել են օրինականորեն, սակայն իր ազնվությունն ապացուցելու մասին Արման Մեխակյանը չի մտածել ու չի վերցրել անդորրագրերը: Ասում էՙ հենց դրանից օգտվելով էլ` իրեն կանգնեցրել են փաստի առջեւ:

Գործը հասել է դատարան, որտեղ նրա դեմ վճիռ են կայացրել, հետո Արման Մեխակյանը բողոքարկել է, դիմել Վերաքննիչ դատարան, ապա նաեւՙ Վճռաբեկ: Դատական գործընթացի ընթացքում Արման Մեխակյանին հաջողվել է նվազեցնել պահանջված 57 միլիոն դրամից ավելի գումարը, այսօր նրանից պահանջում են վճարել 1 252 918 դրամ: Ներկայումս Արման Մեխակյանն աշխատանք չունի, եւ գումարը վճարել չի կարող, բացի դրանից` ստիպված է նաեւ պետական տուրքերը վճարել:

Նրա փաստաբան Մարինե Գրիգորյանը ասում է, որ Արման Մեխակյանն այժմ կանգնած է իր բնակարանը կորցնելու վտանգի առջեւ, եթե չկարողանա վճարել պահանջվող գումարը, աճուրդի կհանեն նրա բնակարանը:

Թե ինչո՞ւ գնումների բաժնի մասնագետը չի վերցրել անդորագրերը, Արման Մեխակյանը պատասխանում է. «Չեմ վերցրել, քանի որ միշտ վստահել եմ ընկերությանը»:

Եվ այժմ, չստանալով իրավասու մարմինների կողմից օրենքի պաշտպանություն, Արման Մեխակյանը նամակով դիմել է հանրապետության նախագահին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով նրանց աջակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.