AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1698, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՆՎԱՃԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ»

Սանկտ Պետերբուրգի «Սպորտ ուիկ-էնդ»-ի թղթակիցը հարցազրույց է ունեցել Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին մասնակցող Լեւոն Արոնյանի հետ, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:

- Լեւոն, նախապես ծրագրե՞լ էիր մասնակցել Ալյոխինի հուշամրցաշարին:

- Տեղյակ էի հուշամրցաշարի անցկացման մասին, ուստի որոշեցի մասնակցել: Բացի հանճարեղ շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց, նման մրցաշարերը կատարելագործվելու հնարավորություն են ընձեռում:

- Դժվար չէ՞ հավակնորդների մրցաշարի ծանր մրցապայքարից հետո խաղալ այս հուշամրցաշարում:

- Լոնդոնում հանդես եկած շախմատիստները մի փոքր հոգնած տեսք ունեն: Դա զգացվում է նաեւ իմ խաղից: Սակայն ինչպես Լոնդոնում, այնպես էլ այստեղ ձգտում եմ լավագույն խաղս ցուցադրել: Երբ զգում ես, որ հաջողվում է ներդնել առավելագույն ջանքերը, դա արդեն առիթ է գոհ լինելու համար:

- Ի տարբերություն շատ հավաքականների, Հայաստանի հավաքականում հոգեբան է աշխատում: Որքանո՞վ է նա օգտակար: Որտե՞ղ է ավելի շատ զգացվում նրա աշխատանքի կարիքը. թիմայի՞ն, թե՞ անհատական մրցումներում:

- Մարդիկ տարբեր են: Ոմանք ավելի սնահավատ են, մյուսներն ավելի քիչ կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում ինչ-որ նախանշանների: Սովորաբար ինչին որ հավատում ես, այն իրականանում է: Եթե գտնում ես, որ մրցաշարին կամ պարտիային տրամադրվելու այս կամ այն ձեւը քեզ օգնում է, նշանակում է, այն քեզ անպայման օգտակար կլինի:

- Դու քեզ ո՞ր կարգին ես դասում:

- Սնահավատ չեմ, սակայն կարծում եմ, որ հոգեբանի ներկայությունը թիմում միայն օգուտ է տալիս: Արմեն Աղուզումցյանը շատ կարեւոր գործ է կատարում:

- Երբ Մագնուս Կառլսենը դարձավ շախմատային թագի հավակնորդ, խոսակցություններ եղան նրա մոգական ունակությունների մասին: Ինչպե՞ս ես վերաբերվում դրանց:

- Անձամբ ես նրա մոտ ոչինչ չեմ նկատել: Պարզապես զգում ես, որ մրցակիցդ լավ է խաղում: Գուցե պատճառն ա՞յլ է: Երբ մրցաշարում հանդիպում ես շախմատիստների դասակարգման ցուցակի առաջատարի հետ, մշտապես ցանկանում ես նրան հաղթել: Այդ պատճառով էլ շատերը նրա հետ ավելորդ եռանդով են խաղում: Մյուսները նրանից վախենում են: Երկու դեպքում էլ որպես կանոն արդյունքը բացասական է լինում:

- Ինչպե՞ս ես գնահատում Անանդ-Կառլսեն մրցախաղի մասնակիցների հնարավորությունները:

- Անանդի հաղթաթուղթն ամենաբարձր մակարդակով անցկացրած մրցախաղերի հսկայական փորձն է: Նա իսկական մարտիկ է: Երկուսն էլ դիրքային պայքարի կողմնակից են: Նրանք փորձում են շահեկան դիրք ստանալ հենց սկզբնախաղում: Մեզ սպասում է շատ հետաքրքրական պայքար:

- Վերջին շրջանում Կառլսենը դրական արդյունքի է հասել Անանդի հետ մրցախաղերում:

- Դա այդպես է: Սակայն, եթե գործող չեմպիոնն ավելի լավ նախապատրաստվի, քան Բորիս Գելֆանդի հետ մրցախաղում էր, ապա Անանդի հաղթելու հնարավորությունները բարձր կլինեն: Դրա համար Անանդը պետք է օգտագործի իր ուժեղ կողմերն ու հասկանա Կառլսենի հոգեբանական պատկերը: Այլապես Անանդը կպարտվի: Հատկապես, եթե Մագնուսը շատ լավ պատրաստված լինի:

- Բացատրիր, թե ինչպես կարելի է ժամանակակից շախմատում քեզ դրսեւորել, եթե համակարգչի շնորհիվ տեսությունը հանգամանորեն մշակված է:

- Մարդկանց թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք: Ժամանակին Խոսե Ռաուլ Կապաբլանկան խոսում էր շախմատում ոչ-ոքիների անխուսափելիության մասին, պատճառաբանելով, թե բոլորին ամեն ինչ հայտնի է: Սակայն տեսեք, թե շախմատում ինչպիսի հեղափոխություն է տեղի ունեցել: Մենք հիմա բացարձակ այլ շախմատ ենք խաղում: Յուրաքանչյուր նոր սերնդի մեջ ի հայտ են գալիս ստեղծագործաբար մտածող շախմատիստներ: Ներկայումս այդպիսին է Վլադիմիր Կրամնիկը: Նման մարդիկ ինչ-որ բան են գտնում տեսությունումՙ նպաստելով շախմատի առաջընթացին:

- Ձեր երկրում հայ շախմատիստների հաջողությունները շատերը պայմանավորում են այն փաստով, որ շախմատի ֆեդերացիան գլխավորում է Հայաստանի նախագահը:

- Ինչ-որ չափով դա այդպես է, սակայն կան նաեւ այլ հանգամանքներ:

- Եվ վերջում ինչպիսի՞ խնդիր ես դրել քո առջեւ Այլոխինի հուշամրցաշարում:

- Ցանկանում եմ հաղթող ճանաչվել: Տեսել եմ գլխավոր մրցանակը, որը շատ գեղեցիկ գավաթ է: Իհարկե, շատ դժվար կլինի մրցանակը նվաճել: Կարծում եմ, որ բացառությամբ Լոնդոնի, այս տարի մրցաշարերում վատ չեմ խաղացել: Ցանկալի կլինի, որ այդ խաղը շարունակվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.