AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013



Տեղադրվել է` 2013-04-30 23:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1352, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՀԱՅ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 5-Ը ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Թբիլիսիում կայացած սուսերամարտի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկան հայ սուսերամարտիկները: Մրցասպարեզ դուրս եկած մեր 10 սուսերամարտիկներից 5-ը դարձան մրցանակակիրներ:

Թբիլիսիում Հայաստանը ներկայացրին Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի եւ Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները: Մրցումներն անցկացվեցին տարիքային երկու խմբով: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսերակիրների մրցապայքարում հաղթող ճանաչվեց «Քեթրինի» սան Արմեն Դալլաքյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց սուսերամարտի մարզադպրոցի ներկայացուցիչ Գագիկ Գալոյանին: Նույն մրցաձեւի տարիքային կրտսեր խմբում մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց «Քեթրին» ակումբի ներկայացուցիչ Հարություն Խաչատրյանը:

Խոցասուսերակիրների մրցապայքարում տարիքային կրտսեր խմբի մրցումներում Նորագավիթի մարզադպրոցի սան Մարտին Մկրտչյանը հաղթելով բոլոր մրցակիցներին, արժանացավ ոսկե մեդալի: Լեւոն Գրիգորյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Նույն մարզադպրոցի մեկ այլ սանՙ Արսեն Արազյանն ավագ տարիքային խմբում գրավեց 3-րդ տեղը:

Բացի Հայաստանից ու Վրաստանից, մրցաշարին մասնակցեցին նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Քուվեյթի սուսերամարտիկները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #70, 01-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.