AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1384, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

Ա. Մ.

ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012-ի հաշվետվությունը երեկ կառավարության նիստին ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2012-ին կատարված ստուգումների արդյունքում վերականգնվել է 1,1 մլրդ դրամ, իսկ ամենամեծ արդյունքը եղել է 2011-ի տեսչական ստուգումների ժամանակ, երբ սոցիալական ոլորտում շրջանառվող գումարներից վերականգնվել էր 11 մլրդ դրամ:

Այս հարցին անդրադառնալովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորագույն ցուցանիշ համարեց այն հանգամանքը, որ չնայած ստուգումների քանակը կտրուկ` 8 անգամ կրճատվել է 5 տարիների ընթացքում, բայց վերականգնվող գումարներն ավելացել են: Այս առումով նա նշեց, որ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետեւ ցույց է տալիս, որ բարձրացել է նաեւ արդյունավետությունը: «Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են եւ որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ», եզրափակեց վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.