AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1464, Տպվել է` 84, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՆԻՍՏԸ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Մայիսի 1-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ստուդիան հերթական անգամ կազմակերպեց իր նիստը: Նիստին մասնակցեցին երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներ եւ նախկին շրջանավարտներ: Այն վարում էին գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը եւ բանասիրական գիտությունների թեկնածու, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները: Նշեց, որ «Չորեքշաբթին» ընդլայնում է սահմանները, հայտեր կան նաեւ հանրապետության այլ բուհերի ստեղծագործող ուսանողներից (Երեւանի պետական համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Սլավոնական համալսարան, Հյուսիսային համալսարան, Երեւանի «Մանց» համալսարան), ինչպես նաեւ Արցախի բուհերից: Պայմանավորվածության համաձայն ստուդիայի անդամները ներկայացրին իրենց ստեղծագործությունների օրինակներ, որոնք խմբագրական աշխատանքներից հետո կդառնան ստուդիայի «Չորեքշաբթի» («Նոր գրականություն») գրական անթոլոգիայի հիմքը:

Աբգար Ափինյանը նշեց, որ հաջորդ ուրբաթ օրը գրական ստուդիայի աշխատանքը կներկայացվի Հ2 ծրագրով թողարկվող «Հայ գրականություն» հաղորդաժամին, եւ ստուդիայի որոշ անդամներ կլինեն հաղորդաժամի հյուր: Նա միաժամանակ խոսեց ստեղծագործական աշխատանքի պատկերային առանձնահատկության մասին:

Ստուդիայի անդամները հաջորդաբար կարդացին մեկական նոր ստեղծագործություն եւ քննարկեցին:

Ծափահարություններով ընդունվեցին համալսարանի ուսանող Գոհար Մարտիրոսյանի «Անի» երգի կատարումը եւ նոր բանաստեղծությունը: Գոհարը ստուդիայի անդամներին հրավիրեց մայիսի 3-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կայանալիք իր մենահամերգին:

Քննարկվեցին Հասմիկ Չախալյանի, Սերինե Հովհաննիսյանի, Արարատ Խաչատրյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի, Էմմա Ղայթանաջյանի, Արմեն Այվազյանի, Արեւիկ Ղազարյանի, Գոռ Բակումյանի, Մելինե Սիմոնյանի, Աննա Ավետիսյանի, Նարինե Բաղդասարյանի, Արուսյակ Հարությունյանի, Տաթեւ Ոսկանյանի (Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան), Նելլի Հովհաննիսյանի (Երեւանի պետական համալսարան), Սոֆի Գրիգորյանի (Սլավոնական համալսարան), Անի Մարգարյանի (Հյուսիսային համալսարան), Սուսաննա Ղազարյանի («Գրական կանչ» թերթի խմբագիր) չափածո եւ արձակ ստեղծագործությունները:

Լուրջ խոսակցություն ծավալվեց Ռեգինա Ճաղարյանի «Վերջին հանդիպում» (բեմականացվեց ստուդիայի անդամների միջոցով) եւ Հրաչյա Պետրոսյանցի «Մի սովորական օր» պատմվածքների շուրջը: Առաջինում ներկայացվել է մեր օրերի տղամարդ-կին սիրո հոգեբանական կողմը, երկրորդումՙ սահմանային դիտակետում ծառայող զինվորի հոգեբանական կերպարը: Երկու հեղինակներին էլ տրվեցին աշխատանքները ավելի կատարյալ դարձնելու խորհուրդներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.