AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04 > #074, 2013-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013



ԼՈՒՐԵՐ

Տեղադրվել է` 2013-05-02 23:42:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1549, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԿՈԲ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ

Մ. Բ.

Նյու Ջերսիից Հակոբ Վարդիվառյանը տեղեկացնում է Ֆեր Լոնի Սուրբ Ղեւոնդյանց եկեղեցու սրահում ապրիլի 5-ին կայացած գրական հաճելի երեկոյիՙ գրասեր հանրության հանդիպման մասինՙ կանադահայ արձակագիր Հակոբ Խաչիկյանի հետ: Խաչիկյանի գրական վաստակը, ավելի քան 30 գործերը հեղինակին ճանաչելի են դարձրել ոչ միայն հայկական, նաեւ օտար շրջանակներում: Հայոց ցեղասպանության վերապրողների հիշողությունների միջոցով 1915-ի ողբերգական իրողությունները, մարդկային ծանր, բարդ ճակատագրերը սյուժետային հետաքրքրական զարգացումներով ներկայացնող նրա «Ամառն առանց արշալույսների» վեպը (ֆրանս.) դարձավ բեստսելլեր եւ ի թիվս օտար մի շարք լեզուների, թարգմանվեց նաեւ հայերեն: Այստեղ, Հայաստանում, գրողըՙ ծագումով պոլսեցի, իր հանգիստ խառնվածքի, հաղորդական բնույթի ու թեթեւ հումորի շնորհիվ շահեց շատերի համակրանքը:

Նյու Ջերսիի հիշյալ երեկոյին ներկայացվել են հեղինակի «Երիտասարդ մարդը մոխրագույն զգեստով», «Չուղարկված նամակներ» եւ «Իմ ցեղի հարցը» գրքերը:

Ինչպես գրում է Հ. Վարդիվառյանը, հաղորդական ու անմիջական զրույցի վերածված հանդիպման ընթացքում գրողն անդրադարձել է իր կյանքի վաղ շրջանին, Թուրքիայում ապրած տարիներին, երբ այնտեղ առկա էին ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունները, Հայոց ցեղասպանության խնդրին, թարգմանական գրականության անհրաժեշտությանը, հայ-թուրքական հարաբերությունների ժամանակակից զարգացումներին:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի, Թեքեյան մշակութային միության, Վարդանանց ասպետների եւ Պոլսահայ բարեսիրական ընկերակցության գործակցությամբՙ Արա Արազի գլխավորությամբ:

Երեկոյի ընթացքում հնչել են հեղինակի հիշյալ գործերից հատվածներՙ Ադրիեն Աշպահյանի, Սեդա Շահինյանի եւ Տիրան Ճեպեճյանի ընթերցմամբ, ելույթ է ունեցել ամերիկահայ գործիչ Պերճ Արազը: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Հակոբ Վարդիվառյանը հիշատակում է Խաչիկյանի անդրանիկՙ «Թոմաս» վեպի առաջաբանիՙ Ուիլյամ Սարոյանի խոսքերը. «Թոմասը» հաճելի եւ հարուստ վեպ է: Խաչիկյանը երիտասարդ եւ խանդավառ գրող է, նա ջերմությամբ, հարգանքով եւ գրկաբաց է ընդունվելու»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #72, 03-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.