AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1271, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԶԼՄ-Ն ՄԻԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մտահոգիչ միտում է նկատվում մեր լրատվական դաշտում: Թեպետ զանգվածային միջոցները շատ են, սակայն, չգիտես ինչու, պետական կառույցներում ԶԼՄ ասելիս հասկանում են հեռուստատեսություն: Վերջին շրջանում պետության կարեւորագույն դեմքերը, ովքեր հազվադեպ են ելույթ ունենում, նախընտրում են հարցազրույցներ տալ միայն հեռուստաընկերությունների մի քանի ներկայացուցիչների: Վերջին հինգ տարվա ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է ասուլիս կազմակերպել զանգվածային լրատվության բոլոր ներկայացուցիչների համարՙ թերթեր, ռադիոներ, կայքեր ու հեռուստատեսություն: Նախագահը հազվադեպ հարցազրույց է տալիս միայն մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, ավելին, Սերժ Սարգսյանն իր արտասահմանյան այցելությունների ժամանակ էլ հիմնականում նախընտրում է, որ իրեն լուսաբանեն հեռուստաընկերությունները: Անշուշտ, հեռուստատեսությունը համարվում է զանգվածային ամենատարածված միջոցը, սակայն թերթերն էլ իրենց առջեւ դնում են լուսաբանման այլ խնդիր, այլ մոտեցումներ եւ առավել համապարփակ ու բովանդակային հոդվածներ են ներկայացնում:

Նույն տրամաբանությամբ եւ գործելաոճով է աշխատում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իր պաշտոնավարման առաջին 2-3 տարիներին վարչապետը նախընտրում էր մի քանի հեռուստաընկերությունների հարցազրույցներ տալ, արտասահմանյան այցերի ժամանակ վարչապետին ուղեկցում էին միայն վերոնշյալ լրատվատեսակի ներկայացուցիչներ, հիմա վարչապետն ընդհանրապես ասուլիսներ կամ հարցազրույցներ չի տալիս ու սահմանափակվում է միայն կառավարության նիստերի ժամանակ արված ելույթներով:

Միշտ լուռ, առանց ասուլիսների ու հարցազրույցների է ընթանում նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը: Բազմաթիվ խնդիրներ, կուտակված հարցեր կան, որոնք լրագրողներն այդպես էլ չեն կարողանում տալ Մարգարյանին: Քաղաքապետը խուսափում է լրատվամիջոցներից, հատկապես թերթերից եւ կայքերից:

Երկու օր առաջ «ԶԼՄ ներկայացուցիչների հետ» մի հանդիպում էլ կազմակերպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումն ընտրյալ 4-5 հեռուստաընկերության ներկայացուցիչների համար էր: Թե ինչ սկզբունքով էին ընտրվել այդ լրատվամիջոցներըՙ այդպես էլ պարզ չդարձավ: Թեպետ Օհանյանը նախընտրում է քիչ թե շատ բաց աշխատել եւ տարվա մեջ գոնե մեկ անգամ ամփոփիչ ասուլիս կազմակերպել, սակայն նման գործելաոճը դառնում է մտահոգիչ: Հույս ունենանք, որ դա չի դառնա ավանդական նաեւ այս գերատեսչության համար, եւ վերաբերմունքը թերթերի, ռադիոկայանների ու կայքերի լրագրողների հանդեպ կլինի նույնը, ինչ հեռուստատեսությունների նկատմամբ:

Հայկական եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների վերլուծություններում մշտապես ասվում է, որ Հայաստանում զանգվածային լրատվության միջոցներից առավել ազատ են թերթերն ու կայքերը, փակ ու վերահսկելիՙ հեռուստատեսությունը: Անընդհատ նախապատվություն տալով հեռուստատեսությանըՙ տպավորություն է ստեղծվում, որ մեր պաշտոնյաներն ու նրանց մամուլի քարտուղարները ոչ թե բաց աշխատանքի կողմնակից են, այլ նախօրոք պատրաստված հարցերի միջոցով հարցազրույց անցկացնելու:

Գուցե այս պարագայում որեւէ լրատվամիջոցի էլ չհրավիրե՞ն, իրենք հարցերը տան, հարցերին պատասխանեն, նկարահանեն ու պատասխանները տարածեն: Միայն թե այդ պարագայում դժվար կլինի ասելՙ մամուլի ազատությունը ո՞րն է ու քանի՞ լրատվամիջոց կցանկանա այդ կերպ աշխատել: Այս պարագայում պետք է դիմել նաեւ գործընկերներին, որպեսզի նրանք չլուսաբանեն կամ կցուցադրեն պաշտոնյայի ելույթը կամ հարցազրույցը, եթե իրենց այդ միջոցառմանը կամ հարցազրույցին չեն հրավիրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.