AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#075, 2013-05-08 > #076, 2013-05-09 > #077, 2013-05-10 > #078, 2013-05-14 > #079, 2013-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013



ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-05-09 23:22:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՏԵԼՈՒ Է «ԶԱՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Ըստ Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ընթացիկ արեգակնային 1392թ. (2013-2014թ.) տարեկան նախահաշվի, «համայնքի ծախսերը փակելու համար», նախատեսված է այս տարի վաճառել ազգային կալվածներից «Զանգ» ընկերությունը, 40 միլիարդ ռիալի դիմաց (մոտ մեկ միլիոն ու 200 հազար դոլար), որը պիտի լցվի համայնքի բյուջեի բացից առաջացած անտակ հորի մեջ, որ վերջում էլի միլիարդավոր ռիալ բաց է մնալու:

Հիշատակենք, նախահաշվում թեմի եռեջնորդ Սրբազան հոր եւ նրա օգնականի կեցության ծախսը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն ռիալ, իսկ Թեհրանի հայոց թեմի ողջ քահանաների ռոճիկն ու հատուցումըՙ մեկ միլիարդ 250 միլիոն ռիալ, Կարիքավորներին օժանդակող մարմինը նույն ժամանակահատվածում կարող է ծախսել մեկ միլիարդ 276 միլիոն ռիալ: Դաշնակցություն կուսակցության օղակներից համարվող ՀՈւՍԿ հաստատության «Պայման» եռամսյա թերթի տպագրությանը, որը տպվում է կուսակցությանը պատկանող «Ալիք» տպարանում, նախատեսված է հատկացնել 600 միլիոն ռիալ:

Եվ հավելենք, որ Թեհրանի հայոց միջնակարգ դպրոցների համար նախատեսված է ծախսել ընդամենը մեկ միլիարդ 380 միլիոն ռիալ:

Հիշեցնենք նաեւ, որ ազգային բյուջեից «պարտքի անվան տակ» դարձյալ ՀՅԴ-ին ենթակա ՀՄ «Արարատ» կազմակերպության տարածքի համար վարձավճարի (նույն կուսակցության սխալի հետեւանքով) դիմաց վճարված երեք միլիարդ ռիալի մեծ մասը ու նաեւ «Ալիք» հաստատության նոր շենքի համար ազգային բյուջեից դուրս գրված 900 միլիոն ռիալը դեռ չեն վերադարձվել, եւ ընդհանրապես, հիշատակված չեն նաեւ նախահաշվում:

Իհարկե, այս շարանն արձանագրելուց նպատակ չունենք ասելու, որ Սրբազան հոր համար համայնքը շատ է վճարում, քավ լիցի, այլ պարզապես ուզում ենք հիշեցնել, ինչպես մեր իմաստուն պապերն են ասելՙ «ինչ ցանես, էն էլ կհնձես»...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #77, 10-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.