AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2281, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐՈՏԱՆ ՀԷԿ-Ը ՉԻ ՎԱՃԱՌՎԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին հարցերին պատասխանեցին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Հայաստանի կառավարությունը գազի սակագնի սուբսիդավորման նպատակով չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-ը: Այս մասին լրագրողներին երեկ հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը : Նա մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցած «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով համաժողովին: Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը դեռ շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, որոնց ավարտից հետո պարզ կդառնա, թե ինչ միջոցներով է իրականացվելու գազի գնի սուբսիդավորումը: «Մինչեւ բանակցությունների ավարտը գազի գինը Հայաստանի համար կլինի 180 դոլար», նշեց նա:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Ռուսաստանի ճնշման ներքո է հայ-իրանական 40 կմ երկարությամբ գազատարը հաձնվել «Հայռուսգազարդին», Արմեն Մովսիսյանը բացասական պատասխանեց, ասելով, որ գազատարը շահագործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ: Մինչդեռ 40 կմ-ի համար նման ստորաբաժանում ստեղծելն ուղղակի անիմաստ է:

Վրաստանում ավելի գազի գնի մասին խոսելովՙ էներգետիկայի նախարարն ասաց, որ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, եւ Վրաստանը տարանցելու համար ստանում է համապատասխան վճար եւ էժան գազ: Նա նաեւ նշեց, որ Իրանի գազի գինն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող գինը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանից ստացվող գազի բարձր գնի մասին հարց ուղղվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նա հաստատեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կան, ավելացնելով, որ քանի դեռ Իրանը ցույց չի տվել, որ միջուկային ծրագրերի առումով իր պարտավորությունները հարգում է, չի աշխատում միջուկային զենքի մշակման ուղղությամբ, պատժամիջոցները կպահպանվեն: «Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, հարգում է այդ պատժամիջոցները, եւ մենք ողջունում ենք Հայաստանի այդ քայլը», ասաց դեսպանը:

Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ էլ Ջոն Հեֆերնը փաստեց, որ բանակցությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ են, եւ իր երկիրը այդ հարցում ներգրավված չէ: «Սակայն դա հասարակական հնչեղություն ունեցող հարց է, եւ մենք հորդորում ենք, որ այդ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ», ասաց նա:

Վառելիքի տեսակներից մեկի գնի տատանումների դեպքում էլեկտրաէներգիայի գնի տատանումներ չլինելու համար էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանը կարեւորեց էներգետիկայի դիվերսիֆիկացումը եւ վերականգնվող էներգիան: Ջոն Հեֆերնը որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրներ նշեց քամին, արեւը եւ ջուրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ երկրաբանական ծառայության աշխատակիցներն անցած տարի Հայաստանում թերթաքարի որոնման աշխատանքներ են տարել: Նրանք այժմ զբաղվում են այդ տվյալները վերլուծելով, եւ արդյունքները, լինելուն պես, կներկայացվեն Հայաստանի կառավարությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.