AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1117, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ԵԿԵՂԵՑՈՒ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ի. Պ.

Մայիսի 20-ին Մայր աթոռում գումարվել է Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել են նաեւ մայիսի 10-11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մոդելները. ժամանակակից միտումներ» միջազգային գիտաժողովին, որի կազմակերպիչները գիտաժողովին մասնակցելու համար Մայր աթոռին պաշտոնական հրավեր չէին ուղարկել: Միջեկեղեցական-աստվածաբանական խորհուրդը դատապարտելի համարեց այս առնչությամբ կազմակերպիչների կողմից ապատեղեկատվության տարածումը: Իսկ որ գիտաժողովի գումարման աշխատանքներում չեն գործակցել Հայ առաքելական եկեղեցու հետ, խորհուրդը համարեց ապակառուցողական, մանավանդ որ գիտաժողովում ընդգրկված էին նյութեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայ եկեղեցուն:

Աստվածաբանական խորհուրդն անընդունելի է համարել նաեւ գիտաժողովի ընթացքում հնչած միակողմանի գնահատումներն ու ոչ առարկայական տեսակետները, որոնք չեն կարող նպաստել երկրի հոգեւոր-կրոնական կյանքում համերաշխ ու գործակցային մթնոլորտի ձեւավորմանը եւ դառնալու են լուրջ մարտահրավեր Հայաստանում խղճի ազատության իրավունքի իրացման ճանապարհին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.