AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 868, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ «ԱԲՍՏՐԱԿՑԻԱ» ՖԻԼՄԻՑ

Հ. Ծ.

Լոս Անջելեսից «PIB Production-ը» տեղեկացնում է, որ շուտով Ամերիկայի մեծ էկրաններին կցուցադրվի «Abstraction» (վերացականություն) ֆիլմը, որի ռեժիսորն է եւ սցենարի հեղինակը Իշխան (Պրինս) Բաղդասարյանը: Ֆիլմի արդեն իսկ թողարկված հոլովակը հաջողության մեծ ակնկալիքներ է խոստանում այս դրամատիկական երկխոսություններով, ոստիկանական հետապնդումներով եւ ավտոմեքենաների վթարներով հարուստ ֆիլմին, որի գլխավոր դերակատարներն են Քեն Դավիթյանը եւ Էրիկ Ռոբերտսը: Մյուս դերերում ընդգրկված են Հանտր Այվզը, Նաթալի Վիկտորիան, Ռիչարդ Մոնրիքեզը եւ Ջեյմս Լուիսը: Հարյուր րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում եւ դրա շրջակայքում: Ըստ ստացված հաղորդագրության, նախքան էկրաններին հայտնվելը ֆիլմը ցուցադրվելու է միջազգային տարբեր փառատոներում:

Իշխան Բաղդասարյանն անկախ ֆիլմ արտադրող է, որն ապրում է Լոս Անջելեսում: Ինքն էլ հիմնադիրն է «PIB Productions» կինոընկերության:

Ֆիլմի հոլովակը դիտելու համար խորհուրդ է տրվում այցելել «http://abstractionfilm.com» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.