AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1789, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 79

«ԱԳԱՀ ՃՆՃՂՈՒԿԸ»ՙ ՆՈՏԻԼՈՒՍ ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հ. Ծ.

Մանկական պատկերազարդ գրքերի անվանակարգում (3-6 տարեկանների բաժին) «Նոտիլուս» արծաթե գրքի մրցանակը այս տարի հանձնվել է «Ագահ ճնճղուկը: Հայկական հեքիաթ» գրքին, հայտնում է Բելմոնտից (Մասաչուսեթս) ստացված հաղորդագրությունը: Ժողովրդական հեքիաթը անգլերեն լեզվով վերապատմել է Լուսինե Գասպարյանը, նկարազարդել է Մարիա Զայկինան: Գիրքը հրատարակել է «Ամազոն» մանկական գրքի (նախկինումՙ Մարշալկ Կավենդիշ) հրատարակությունը:

Լուսինեն մանկական գրքերի հեղինակ է, որն ապրում է Նյու Ջերսիում եւ Մասաչուսեթսում: Մարիանՙ Մոսկվայում ապրող գրքեր նկարազարդող է:

Երկուսով փորձել են մանուկներին փոխանցել էթնիկական առանձնահատկությունները հայ ժողովրդի: Եղեռնից մազապուրծ ժողովուրդը ամեն ջանք գործադրեց պահպանելու համար իր մշակույթը, լեզուն, խոհանոցը, երգերը, պարերն եւ ավանդապատումը: «Ագահ ճնճղուկը» այդ ավանդապատումի մի մասնիկն է, որը նախկինում նույնպես մրցանակների է արժանացել: 2012-ին «Պատվո գիրք» տիտղոսն է ստացել «Հեքիաթապատումների միջազգային մրցանակների» հանձնախմբի կողմից, ընդգրկվել է «Դպրոցական գրադարան» ամսագրի «Fuse # 8» բլոգի 100 լավագույն մանկական գրքերի ցուցակում 2011-ին:

«Նոտիլուս» մրցանակը շնորհվում է այն գրքերին, որոնք սոցիալական դրական փոփոխություններ են առաջարկում եւ նպաստում երեխաների հոգեւոր ու մտավոր զարգացմանը: Սովորաբար տարեկան 1 ոսկի եւ մեկ կամ երկու արծաթե մրցանակներ է շնորհվում մեծահասակների 24 եւ երեխաների 4 անվանակարգերում:

«Նոտիլուսի» պաշտոնական հայտարարությունը տեղի է ունենալու Նյու Յորքում մայիսի 30-ից հունիսի 1-ը կայանալիք գրքերի ցուցահանդեսի ժամանակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.