Երեքշաբթի, Հունիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՔՍԻՄԻ «ԳԵԶԻ» ԱՅԳԻՆ ԵՂԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

1919-ին այնտեղ է կառուցվել Մեծ եղեռնի առաջին հուշարձանը

Երեկ առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում ցուցարարները վերստին բախվեցին ոստիկանության հետ: Բորբոքված կրքերը չեն հանդարտվում, ոչ էլ կհանդարտվեն, որքան էլ վարչապետ Էրդողանն այսօր ընդունի բողոքի ցույցերը համակարգող «Թաքսիմի պլատֆորմի» ղեկավարներին: Խնդիրը այգու հատման ենթակա ծառերը, այսինքնՙ բնապահպանությունը չէ, այլ աշխարհիկ քեմալականների հակազդեցությունը իսլամամետ կառավարությանը, որը դրսեւորվում է վարչապետ Էրդողանի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու նախագծի շուրջը:

Ցուցարարները չեն հաշտվում հրապարակում Աթաթուրքի անվան մշակույթի պալատը քանդելու եւ այնտեղ պատմական «Սելիմիե» զորանոցը վերականգնելիս նաեւ մզկիթ կառուցելու մտքի հետ, հակառակ դրանՙ վարչապետ Էրդողանը համառում է: Հարկ է նշել, որ այսօր Աթաթուրքի պալատի առնչությամբ Էրդողանին հակադրվող քեմալականներն էլ 30-ականներին «Գեզի» այգին կառուցելու համար քանդել էին հայկական Սուրբ Հակոբ գերեզմանոցն ու հարակից Խոր Վիրապ եկեղեցին, բարեկարգման համար որպես շինանյութ օգտագործելով գերեզմանաքարեր:

16-րդ դարի այդ գերեզմանոցը զբաղեցրել է 56 հազ. քմ տարածք, իսկ հարակից կառույցներըՙ 5 հազ. քմ: 1915-ին գերեզմանոցը հայտարարվել է «լքյալ գույք»: Հետագայում, ըստ ամենայնի 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, թեեւ հետ է հանձնվել համայնքին, սակայն 1926-ին Բերայի քաղաքապետարանը փակել է գերեզմանոցը եւ որոշել փոխադրել մեկ այլ տեղ: Որոշումը Սուրբ Հակոբ գերեզմանոցի առգրավման ազդակ է հանդիսացել: 1931-ին Բերայի քաղաքապետարանը գերեզմանոցի հետ առգրավվել է նաեւ Սուրբ Հակոբ հիմնադրամին պատկանող հարակից շինություններըՙ խանութներով եւ ավտոտնակներով հանդերձ:

Ապարդյուն են անցել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի, թաղական խորհրդի եւ հիմնադրամի դիմումները դատարան: 1934-ին Ստամբուլի դատարանը վճռել է գերեզմանոցը հանձնել քաղաքապետարանի տնօրենությանը, որն էլ 1938-ին հիմնովին քանդել էՙ վերածելով ամայի հողատարածքի: 1939-ին նույն ճակատագրին է արժանացել նաեւ Խոր Վիրապ եկեղեցին: Գերեզմանաքարերը օգտագործվել են «Գեզի» զբոսայգու եւ Էմինոնյու հրապարակի կառուցապատման նպատակով:

Այս տվյալները քաղել ենք Արմավենի Միրօղլուի «Հասարակական պատմություն» հանդեսում հրապարակված հոդվածից, որը հունիսի 8-ին արտատպել էր Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Քրդական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունն էլ հունիսի 9-ին հրապարակեց «Ո՛չ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» նախաձեռնության խոսնակ Ջենգիզ Ալգանի նույն օրը «Գեզի» այգում արած հայտարարությունները:

Ալգանը նշել է, որ 1560-ին սուլթան Սուլեյման 1-իՙ որպես գերեզմանոց հայկական համայնքին հատկացրած այս տարածքը թալանվեց, 1940-ին արդեն հայերը զրկված էին տարածքի նկատմամբ ամեն մի իրավունքից: Ապա նա շարունակում է. «Գեզի զբոսայգու այն աստիճանները, որոնց վրա այսօր ցատկոտում են, այստեղ թաղված հայերի գերեզմանաքարերն են»:

Ալգանը ուշադրություն է հրավիրում նաեւ 1919-ին, այսինքնՙ ցեղասպանությունից 4 տարի անց այգու տարածքում Մեծ եղեռնի առաջին հուշարձանի կառուցման փաստինՙ նշելով, որ դա այնուհետեւ քանդել են: Ապա Ալգանը ընդգծում է. «Այս փաստերը ծանոթ չեն հասարակական լայն շրջանակներին: Մենք ցանկացանք, որ փաստերի մասին նշվի ազատության պայքարի խորհրդանիշը դարձած «Գեզի» զբոսայգում: Մինչ դիմադրությունը զբոսայգում շարունակվում է, ցուցարարները մեզ համար անսովոր ձեւով քրդերից ներողություն են խնդրում: Իսկ հայերին նրանք գրեթե չեն ճանաչում, որովհետեւ վերջիններիս բնաջնջել են: Անկախ բնաջնջումից, տասնյակհազարավոր հայեր դեռ կան: Նրանք ջանում են ապացուցել իրենց պապերի բնաջնջումը այս հողերում: Մենք էլ պիտի ջանանք, որ մարդիկ հիշեն ցեղասպանությունը, առերեսվեն ցեղասպանության հետ եւ իրազեկ լինեն իրողությանը: Ուզում ենք, որ «Գեզի» զբոսայգի այցելողները 1919-ին այստեղ կանգնեցված ցեղասպանության հուշարձանի մասին իրազեկված հեռանան: Հուսանք, որ մի օր նույն տեղում ցեղասպանության նոր հուշարձան կկառուցվի»:

Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ 2 ՉԵՄՊԻՈՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ. ԵՐԿՈՒՍԸ ՀԵՌԱՑԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԿՐՔԵՐ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՇՈՒՐՋԸ

Լրահոս

Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք, շիշ նետել, ջուր շփել

23/06/2026

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։ Մինչ այդ Երևանի...

Կաշիներդ քերթվելու է. Տիգրան Ավինյանը սպառնաց ընդդիմությանը

23/06/2026

Այս ընտրությունները խախտումների չափով բացառիկ էին. վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու...

Իրավապահները խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

23/06/2026

Իրավապահները վաղ առավոտյան մտել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը՝ խուզարկության։ Բնակարանի խուզարկությունն...

«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը

22/06/2026

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական