AZG Daily #33, 24-10-2014

Armenian Genocide

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 20-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-19 23:03:58 (GMT +04:00)

ՇԵՓՈՐԸ ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ ՀՆՉՈՒՄ ԷՐ ԺԱՄԸ 9-ԻՆ

Թեքեյանցիներըՙ «Գուգարք» ճամբարում

2010 թվականից սկսած «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը տարին մեկ հերթափոխով կազմակերպում է ակտիվ հանգիստ Վանաձորի «Գուգարք» մանկական ճամբարումՙ Վահան Թեքեյանի անունը կրող Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Արցախից Բերձորի թիվ 1 հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների առաջադեմ աշակերտների համար: Վերջերս բերձորցի 13 աշակերտ, զինղեկ Սամվել Պապիկյանի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանի ղեկավարությամբ, մեկնեցին Վանաձոր քաղաքի մոտակա Գուգարք գյուղ, որտեղ 1958 թվականից գործում է համանուն ճամբարը,: 1978 թվականից այն տնօրինում է մանկավարժ Սեյֆուլինա Դանիելյանը: 1988-ն վնասվում են նաեւ ճամբարի մասնաշենքերը, եւ միայն 1994-ից վերստին բացվում են ճամբարի դռները մանուկների առջեւ: Ներկայացնում ենք բերձորցի ճամբարական Անահիտ Ըռքոյանի թղթակցությունը ճամբարից:

Հետաքրքրական ուղեւորությունն սկսվեց Բերձորից: Դուրս գալով մեր շրջանից եւ անցնելով Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերովՙ հասանք Տավուշի Դիլիջան քաղաք, որտեղից ճանապարհն անցնում էր գեղեցիկ անտառի միջով. մաքուր օդ, պայծառ երկինք. ահա ինչ է պետք մարդուն իր հանգիստը ապահովելու եւ հետաքրքրական հիշողություններ ունենալու համար: Գնում էինք սպասումներով, պատկերացումներով, որոնք կապված էին «Գուգարք» մանկական ճամբարի հետ: Ամենատպավորիչն այն պահն էր, երբ ոտք դրեցինք այդքան սպասված եւ բացահայտումներով լի ճամբարը: Ներս մտնելուն պեսՙ մեզ դիմավորեցին ջերմ եւ ժպտացող դեմքեր, փայլող աչքեր, որից մեր գրեթե փակվող աչքերից վերացավ հոգնածությունը: Ամեն ինչ տպավորիչ ու հետաքրքրական էր: Մի փոքր հանգստանալուց հետո լսվեց շեփորի ձայնը, որը կանչում էր ճաշի: Մենք անմիջապես շարվեցինք, ծանոթացանք ճամբարի կարգ ու կանոնին եւ մյուս դպրոցների երեխաների հետ, ապա անմիջապես բարձրացանք ճաշի: Այնուհետեւ ամեն դպրոց ընտրեց իր կարգախոսը. «Սաներն ենք մենք Արցախ աշխարհի, ոչ ոք իրարից մեզ չի բաժանի»,- սա եղավ մեր կարգախոսը: Երեկոյան կազմակերպեցինք խաղեր եւ առաջին իսկ վայրկյանից այնքան մտերմացանք, որ օրն առանց իրար չէինք պատկերացնում: Մեր երեկոներն անցնում էին ուրախ խաղերով ու պարերով: Մեզ հետ էին Կարբիի, Ստեփանավանի, Երեւանի եւ Գյումրիի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Երբեք չեմ մոռանա իմ նոր ընկերներին, այնքան ընդհանրություններ ունեինք:

Ամեն առավոտ շեփորը հնչում էր ժամը 9-ին եւ բոլորիս կանչում մարզանքի: Նման մի առավոտ էլ, փոքր հանգստից հետո, ավագ ջոկատավար ընկեր Արտակը մեզ ուղեկցեց Դեբեդ գետը, որտեղ ջրոցի խաղացինք, զմայլվեցինք բնության հրաշքներով: 1 ժամ անցկացնելուց հետոՙ վերադարձանք: Հաջորդ օրը կազմակերպեցինք արշավ դեպի լքված ճամբար: Մեր ջոկատավարն էր Ս. Պապիկյանը: Ուղեւորությունն անցավ ուրախ, երգերով: Հասնելով լքված ճամբարՙ մեզ ներկայացրեցին ճամբարի պատմությունը, ապա սկսեցինք երգել: Մեր ջոկատը կատարեց Արցախի հիմնը: Նույն օրն այցելեցինք քարանձավ, ապա վերադարձանք ճամբար: Հաջորդ օրը կազմակերպվեց մրցույթ-վիկտորինա, որտեղ մերՙ Արցախի թիմը գրավեց առաջին տեղը: Յուրաքանչյուր օր կազմակերպվում էին սպորտային խաղեր: Այցելեցինք նաեւ Դսեղՙ Հովհ. Թումանյանի տուն-թանգարան: Այնտեղ մեզ պատմեցին Թումանյանի մասին, ցույց տվեցին նրա անձնական իրերը, աշխատասենյակը:

Երբեք չեմ մոռանա ճաշարանի համեղ ուտեստները, որոնք խոհարարները պատրաստում էին մեծ ոգեւորությամբ, մեր ուրախ արշավները, խաղերը, հումորները, անգամ մեր վեճերը, որոնք ծագում էին մանրուքներից եւ հարթվում մի ակնթարթում: Կհիշեմ նաեւ այն խոսքերը, որոնք ամեն երեկոՙ քնից առաջ, բոլորս կրկնում էինք. «Ճամբարը մեր տունն է, մենքՙ նրա տերը»: Եվ այս խոսքերը, իրոք, պարտավորեցնող էին: Կհիշեմ, թե ինչպես էինք լսում մեկս մյուսի անգամ ոչինչ չասող խոսքերը, փորձում ամեն մի վայրկյանն ուրախ անցկացնել: Կհիշեմ, թե ինչպես էինք ամեն գիշեր իրար դեմքի ատամի մածուկ քսում եւ հրճվում մեր արած անիմաստ, բայց ուրախ արարքից: Իսկ վերջին երեկոն բոլորս հավաքվեցինք ու սկսեցինք երգել. ընկեր Արտակը մեզ համար երգեց եւ կյանքի խորհուրդներ տվեց: Ինչպես չէինք ցանկանում բաժանվել իրարից, ամեն վայրկյան կրկնում էինք. «Ախր, մենք մի ընտանիք ենք է»: Փաթաթվում էինք իրար ու քաղցր խոսքեր ասում: Այդ գիշեր մենք չքնեցինք եւ լուսաբացը դիմավորեցինք միասին: Ափսոս, որ այդքան շուտ ավարտվեց ամեն ինչ: Չնայած մենք 7 օր էինք իրար հետ, բայց կարծես մի ամբողջ կյանք ճանաչել էինք իրար: Մենք բաժանվեցինք թաց աչքերով, բայց ուրախ սրտով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 20-08-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.