AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



Տեղադրվել է` 2013-10-17 20:58:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 5337, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 85

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՆՈՐ ՍԱՆԴՂԱԿ ՆԱԵՎ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչպիսի՞ն կլինեն աշխատավարձերն այստեղ 2014-ի հուլիսի 1-ից

Քաղծառայողների, ապա նաեւ երկրի ղեկավարների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերի նոր սանդղակներին, որոնք ուժի մեջ են մտնելու եկող տարվա հուլիսից, անդրադարձանք մեր նախորդ հրապարակումներում («Ի՞նչ աշխատավարձեր կստանան քաղծառայողները 2014-ի հուլիսի 1-ից», «Ազգ», 4.10.2013 թ. եւ «Հայաստանի բարձրագույն ղեկավարների աշխատավարձերի չափերը 2014-ի հուլիսի 1-ից», «Ազգ», 7.10.2013 թ.): Այս անգամ ներկայացնում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց նոր աշխատավարձերի սանդղակը, որը եւս ուժի մեջ կմտնի եկող տարվա հուլիսի 1-ից: Այս սանդղակը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների` նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, նախարարների, մարզպետների խորհրդականներին, օգնականներին, ռեֆերենտներին, մամուլի քարտուղարներին, գործավարներին, ինչպես նաեւ դատախազության, հատուկ քննչական ծառայության, օրենքով գործող մշտական մարմինների, ԾԻԳ-երի ղեկավարներին եւ աշխատողներին:

Հիշեցնենք, որ այս դեպքում եւս, գործակիցները կիրառվելու են նվազագույն աշխատավարձի` 66 հազար դրամի (ներառյալ եկամտային հարկը) նկատմամբ: Այսինքն, տվյալ պաշտոնատարի աշխատավարձը սահմանվելու է այդ գումարը` 66 հազար դրամը, բազմապատկելով աղյուսակի մեջ նշված գործակցով: Ստացվում է այսպես կոչված «կեղտոտ» աշխատավարձի չափը, որը ներառում է եկամտային հարկը: Այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը կլինի այդ գումարից հանած եկամտային հարկի գումարը:

Մի օրինակ` նախարարի մամուլի քարտուղարի աշխատավարձի գործակիցը նշված է 4.50: Ինչը նշանակում է, որ 66 հազար դրամը պետք է բազմապատկել 4.50 եւ ստանալ նախարարի մամուլի քարտուղարի «կեղտոտ» աշխատավարձի չափը` 297 հազար դրամ, որը կսկսի գործել 2014-ի հուլիսի 1-ից: Իրական կամ «մաքուր» կոչվող աշխատավարձը կկազմի մոտ 210-220 հազար դրամ: Այլ պաշտոնների մանրամասներին կարելի է ծանոթանալ բերված աղյուսակից.

Պաշտոնի անվանումը գործակից
1. 2.
ՀՀ նախագահի աշխատակազմ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար9.00
ՀՀ նախագահի ռեֆերենտ7.00
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական 6.00
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական 4.50
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական10.00
ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական9.50
ՀՀ ԱԺ նախագահի օգնական8.00
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար8.00
ՀՀ ԱԺ նախագահի ռեֆերենտ6.00
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական5.50
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի օգնական5.00
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական4.50
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական4.00
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ռեֆերենտ3.50
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ վարչապետի խորհրդական9.50
ՀՀ վարչապետի ավագ օգնական8.50
ՀՀ վարչապետի օգնական8.00
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար8.00
ՀՀ վարչապետի ռեֆերենտ6.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական5.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական4.50
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ռեֆերենտ4.00
ՀՀ դատախազություն
Գլխավոր դատախազության վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ10.00
Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազ 8.00
Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ, գլխավոր դատախազության բաժնի պետ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ7.00
Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազի տեղակալ6.50
Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ6.00
Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազ5.50
Երեւան քաղաքի դատախազության դատախազ, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ5.00
Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ4.00
Հատուկ քննչական ծառայություն
Հատուկ քննչական ծառայության պետ11.00
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ8.50
ՀԿԳ ավագ քննիչ7.00
ՀԿԳ քննիչ6.00
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ12.00
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի I տեղակալ10.00
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ8.50
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ8.50
ՀՀ ԿԸՀ վերահսկիչ - վերստուգիչ ծառայության պետ6.00
Նախարարություններ
Նախարարի գլխավոր խորհրդական5.75
Նախարարի խորհրդական5.50
Նախարարի օգնական4.50
Նախարարի մամուլի քարտուղար4.50
Նախարարի ռեֆերենտ3.50
Նախարարի գործավար2.25
Նախարարի առաջին տեղակալի օգնական4.50
Նախարարի առաջին տեղակալի գործավար/ քարտուղար2.00
Նախարարի տեղակալի օգնական4.00
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավար8.50
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալ7.00
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ6.00
Մարզպետարաններ եւ հանրապետական գործադիր այլ մարմիններ
Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական4.75
Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական4.50
Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար4.50
Մարզպետի, հանրապետական գործադիր այլ մարմնի ղեկավարի տեղակալի օգնական3.00
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի ղեկավարի խորհրդական4.75
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի ղեկավարի օգնական4.50
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի ղեկավարի մամլո քարտուղար4.50
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի ղեկավարի տեղակալի օգնական3.50
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի անդամի օգնական3.00
Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող այլ գրասենյակներ
Տնօրեն7.50
Տնօրենի տեղակալ5.50
Բաժնի պետ4.48
Գլխավոր մասնագետ3.36
Առաջատար մասնագետ3.03
Առաջին կարգի մասնագետ2.50
Տնօրենի խորհրդական/օգնական2.00

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.