AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 658, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱԱԳ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԼՐՏԵՍՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՈՒՐԵՐԸ

Պ. Ք.

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավար Քիթ Ալեքսանդերը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իր գերատեսչությունը ապօրինաբար հետեւել է Yahoo! եւ Google համացանցային ընկերությունների գործունեությանը: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:

ԱԱԳ-ի ղեկավարը «բացարձակ անճշտություն» է անվանել այն տեղեկատվությունը, թե ապօրինաբար կորզվել են համացանցային ընկերությունների սերվերներում պահվող տվյալները: «Համացանցային ընկերությունների սերվերներից մենք տեղեկություններ ստանում ենք լոկ այն պատճառով, որ նրանք համագործակցում են մեզ հետ: Նրանք պարտավոր են մեզ հետ համագործակցել ոչ թե դատարանի խնդրանքի կապակցությամբ, այլ այն պատճառով, որ դա իրենց անմիջական պարտականությունն է: Այս առումով միանգամայն հստակ ցուցումներ կան դատարանի որոշումներում», հայտարարել է Ալեքսանդերը Վաշինգտոնումՙ կիբեռանվտանգությանը նվիրված կոնֆերանսում:

Հատուկ ծառայության ղեկավարը նաեւ հայտնել է, որ գործակալությունը երբեք չի «կոտրել» համացանցային ընկերություններին պատկանող տվյալների զետեղարանները: «ԱԱԳ-ն չի զբաղվում նման «կոտրանքներով»: Դա անօրինական է: Մենք միշտ գնում ենք ՀԴԲ-ի գծով դատական կարգադրություններ ստանալու ճանապարհով: Եվ նման կարգադրությունների քանակը մամուլի հաղորդածից զգալիորեն քիչ է. խոսքը ոչ թե միլիոնների, այլ հազարների մասին է: Դրանք գրեթե բոլորը կապված են ահաբեկչական սպառնալիքի հետ եւ չեն վերաբերում ԱՄՆ-ի քաղաքացիներին», ընդգծել է հետախուզական գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղՙ հոկտեմբերի 30-ին «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակած տեղեկությունների համաձայն, ԱԱԳ-ն կորզում է Yahoo!-ի եւ Google-ի սերվերներում պահվող տվյալները: Նյութի հեղինակները վկայակոչում էին ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:

Թերթի հրապարակած տվյալների համաձայն, ԱԱԳ-ն համացանցային ընկերությունների կառույցներ է թափանցել MUSCULAR համակարգի միջոցով: Ըստ «Վաշինգտոն փոստի» տեղեկությունների, համակարգը 30-օրյա ժամանակահատվածում մշակել է համացանցով դրա օգտատերերի ուղարկած տեքստային եւ ձայնային նյութերին առնչվող շուրջ 180 մլն զանազան գրանցումներ: MUSCULAR-ի հավաքած տեղեկությունները հասանելի են եղել նաեւ Կառավարական կապի բրիտանական կենտրոնին (GCHQ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.