AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 697, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԵՑԻՆ

Սլովենիայի Լյուբլիանա քաղաքում անցկացված ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցած հայ 6 ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մինչեւ մրցումների մեկնելը հավաքականը Մարտին Սարգսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Աբովյանում:

Մեր ձյուդոյիստներից 4-ին հաջողվեց միայն 2 փուլի արգելքները հաղթահարել: Սլովենիայում 2-ական հաղթանակ տարան ու մեկ պարտություն կրեցին Նարեկ Կարապետյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը (66 կգ) եւ Դավիթ Նիկողոսյանը (73 կգ): Մինչեւ 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանն առաջին փուլում ազատ էր եւ միայն մեկ հաղթանակ տոնելով, հաջորդ փուլում պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա Դավիթ Ղազարյանը (66 կգ) եւ Արտավազդ Հովսեփյանը (73 կգ) պայքարից դուրս մնացին առաջին գոտեմարտերում պարտվելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.