AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 819, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վիլնյուս կներկայանան ի դեմս նախագահների

Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի վարչապետն ու Բելառուսի արտգործնախարարը կմասնակցեն նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: Այս մասին երեկ տեղեկացրեց Եվրոպական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունը: Այսինքն` Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովում ներկայացված է լինելու ամենաբարձր` նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, սակայն այդ մասին տեղեկացումն առաջինը ստացվեց:

Եվ միայն ժամեր անց Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնվեց տեղեկատվություն, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետությունՙ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) եւ ԵԺԿ Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթաժողովներին: Նույն հաղորդագրության համաձայնՙ այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաեւ հանրապետության նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:

Իսկ մամուլի հաղորդագրությունը, որ հրապարակվեց ԵՀ պաշտոնական կայքէջում, տեղեկացնում է նաեւ, որ գագաթաժողովին մասնակցելու են ինչպես Արեւելյան գործընկերության երկրները, այնպես էլ ԵՄ 28 անդամ պետությունների ղեկավարները:

Գագաթաժողովը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզոյի հետ: Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Քեթրին Էշթոնը, ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը:

Երկօրյա գագաթաժողովի օրակարգով նոյեմբերի 28-ի համար ըստ էության ոչ պաշտոնական ընթրիք է նախատեսված: Նոյեմբերի 29-ին արդեն, ըստ լիտվական նախագահության պատրաստած օրակարգի, կլինեն ստորագրման արարողություններ` առանց մանրամասնելու, թե ինչ է ստորագրվելու եւ ում միջեւ: Այդուհետեւ հենց նստաշրջանն է, որին կհաջորդի մամուլի հաղորդագրությունը:

«Ազգի» տեղեկություններովՙ Հայաստանի հետ առանձին փաստաթղթի ստորագրումը շատ փոքր հավանականություն ունի, քանի որ Հայաստանի անունից ինչ-որ բան առաջարկվել է, բայց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանիՙ տարբեր երկրների այցելությունները թերեւս բավարար չէին շատ կարճ ժամանակում ԵՄ-ի անդամ երկրների համաձայնությունն այդ փաստաթղթի առնչությամբ ստանալու համար, ինչը պարտադիր պայման է ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ համաձայնեցված համարելու համար:

Ուկրաինան էլ ամենայն հավանականությամբ առանց ստորագրելու կթողնի Ասոցիացման համաձայնագիրը, իսկ Մոլդովան ու Վրաստանը դեռ երեկվա դրությամբ պատրաստակամ են նախաստորագրելու Ասոցիացման համաձայնագրերը: Վրաստանի հետ նախատեսվում է նաեւ շրջանակային համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի աղետների կառավարման գործողություններում Վրաստանի մասնակցության մասին:

Ադրբեջանն էլ դեռ նոր հնարավոր է, որ ստորագրի վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը:

Ավանդական տարբերակով արդեն նաեւ նախատեսվում է, որ հռչակագրով հանդես կգան արեւելյան գործընկեր բոլոր երկրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.