AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 515, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԻՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ 2014 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիային նվիրված հաշտության կոնֆերանսը Ժնեւում սկսվելու է 2014 թ. հունվարի 22-ին: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տվյալ հաղորդագրությունը մեկնաբանելիս հույս է հայտնել, որ կոնֆերանսը հնարավորություն կտա Սիրիայում վերջ դնել քաղաքացիական պատերազմին եւ սկսել խաղաղ վերափոխություն:

Գլխավոր քարտուղարի խոսքերովՙ կոնֆերանսի նպատակը պետք է դառնա երկրի անցումային կառավարության ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը գոհացնող մարդիկ: Այդ կառավարությունը Սիրիայում պետք է ստանա ամբողջ իշխանությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ ակնկալում է բոլոր շահագրգիռ պետությունների օժանդակությունը հաշտության բանակցություններին:

Բան Կի Մունը չի ասել, թե ընդդիմության կողմից կոնկրետ ով է մասնակցելու բանակցություններին: Առայժմ որոշված չէ նաեւ, թե ինչ ձեւաչափով են անցկացվելու բանակցությունները: Մասնավորապես հայտնի չէ, թե դրանց մասնակցելո՞ւ են արդյոք Սաուդյան Արաբիան, Իրանը եւ Քաթարը:

Անցյալում սիրիացի ընդդիմադիրները քանիցս հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցի որեւէ բանակցության, եթե չկատարվի իրենց գլխավոր պայմանըՙ նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը: Իսլամիստների արմատական որոշ խմբավորումներ նույնիսկ սպառնացել էին սպանել այն մարդկան, ովքեր կփորձեն նախքան այդ պայմանից, կատարումը բանակցություններում ներկայացնել ընդդիմությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.