AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 612, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ

Գ. Մ.

Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 16-19-ը, Հայաստանի պատվիրակության կազմում Իտալիայի Նարդո քաղաքում է եղել Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Ծրագիրն իրականացնում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնըՙ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Նախագծի առաջնային նպատակներից մեկը եվրոպական երկրների հետ միգրացիոն ոլորտում միջհամայնքային համագործակցության մեխանիզմների մշակումն է, միգրանտներին տրվող տեղեկատվական եւ այլ աջակցության սահմանների ընդլայնումը:

Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության, այցի շրջանակներում Գյումրու պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իտալական Նարդո, Լեչչե քաղաքների եւ Ապուլյայի մարզի իշխանությունների, տեղի հայ համայնքի, ինչպես նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպանի հետ, որոնց ընթացքում կողմերը մասնավորապես Գյումրի եւ Նարդո քաղաքների միջեւ համագործակցական կապերի ստեղծմանն աջակցության պատրաստակամություն են հայտնել: Մինչեւ տարեվերջ սպասվում է Նարդոյի պատվիրակության փոխադարձ այցը Գյումրիՙ համապատասխան հուշագիր ստորագրելու նպատակով: Իտալացիները նախնական ցանկություն են հայտնել համագործակցելու քաղաքաշինության, ճարտարապետության, եկեղեցաշինության, մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման ոլորներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.