AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 716, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՕԾՎԵՑ ՏԱՇԻՐԻ ՄԵԾԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Որքան էլ մեծ լինի մարդու հավատքն առ Աստված, հարկ է նրան ունենալ աղոթքի տուն, որը կլինի Աստծո հետ հաղորդակցվելու վայր, ուր ամենօրյա աղոթքներով իր ուխտը կնորոգի Տիրոջ առջեւ: Եվ այս սկզբունքով այսուհետեւ հոգեւոր իրենց պետքերը հոգալու հնարավորություն ունեն նաեւ Մեծավան համայնքի բնակիչները եւս:

Սբ Գեւորգ եկեղեցին ամենաշատ սիրված սրբավայրն է բնակիչների համար: Ուշ միջնադարյան այս սրբավայրը թվում էր հավատացյալների առջեւ փակված անդարձ... Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել էր որպես կոլտնտեսության պահեստ, ապա դարձել կիսավեր, փլված տանիքով մոռացված մի շինություն: Այսօր սրբավայրը կրկին վեր է հառնում իր տեղումՙ նույն գեղեցկությամբ ու ճոխությամբ եւ դարձյալ հիացնում է բնակիչներինՙ արդեն նորակառույց զանգակատնով եւ բարեկարգված վիճակով:

Մեկ ամիս առաջ, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, օծվեցին եկեղեցու զանգակատան խաչն ու զանգը, իսկ ահա օրերս վերաօծվեց Սբ Գեւորգ եկեղեցին եւ իր դռները բացեց հավատավոր բնակիչների առջեւ: Եկեղեցու վերակառուցման եւ կահավորման աշխատանքների բարերարությունը ստանձեցին եւ ավարտին հասցրեցին մոսկվայաբնակ Արթուր, Հովսեփ եւ Արտակ եղբայրներըՙ ի հիշատակ Մելքոնյան գերդաստանի: Գարնանը նախատեսվում է բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնել:

Վերաօծման արարողությանը ներկա էին Վայքի թեմի առաջնորդ Զարեհ վրդ. Կաբաղյանը, Տաշիրի տարածաշրջանի եւ Վանաձոր քաղաքի հոգեւոր հայրերը, բարերար եղբայրներն իրենց ընտանիքներով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքապետներ, Մեծավանի ու շրջակա գյուղերից հարյուրավոր բնակիչներ եւ ուխտավորներ տարբեր տարածաշրջաններից ու մարզերից: Պատարագիչն էր Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու սպասավոր Ներսես քահանա Ղալայանը:

Թեմակալ առաջնորդ Սեպուհ սրբազանը շնորհակալություն հայտնեց բարերար Մելքոնյան ընտանիքին եւ շնորհավորեց ներկաներինՙ նոր ուխտատեղի, նոր սրբավայր ունենալու կապակցությամբ.«Սիրելի մեծավանցիներ, Աստծուն մերձենալու ճանապարհը անցնում է եկեղեցու միջոցով: Եկեղեցին հայի կյանքում հանդիսացել է այն հանգրվանը, ուր համախմբվել են իր զավակները, կրթվել, դաստիարակվել ու առաջնորդվել են դեպի հավիտենականություն, դեպի Աստված: Եվ դուք, սիրելի իմ հավատացյալներ, ճամփորդ եք այդ հավիտենականության», նշեց թեմակալ առաջնորդը:

Սրբազան հայրը օրհնեց բարերարներ Արթուր, Հովսեփ եւ Արտակ եղբայրներին ու նրանց ընտանիքներին եւ առ ի երախտագիտությունՙ ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնության գիրը, որը եւ հանձնեց նրանցՙ նվիրելով նաեւ սրբապատկերներ:

Համայնքի համար բացառիկ իրադարձություն էր այս տոնախմբումը, քանզի Սբ Գեւորգ եկեղեցու զանգերը երկար ընդմիջումից հետո կրկին ղողանջեցին, եւ սրբավայրի դռները բացվեցին հավատավոր հայորդիների առջեւՙ թեմի ուխտավայրերի թվին ավելացնելով եւս մեկը:

Հավարտ սրբազան արարողությանՙ ներկաներին մատուցվեց երախտիքի եւ գոհության մատաղ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.