AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 664, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԵՆ ԱՖԼԵԿԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

Մ. Բ.

Աֆրիկայի մասին ֆիլմ նկարահանելու ցանկություն Բեն Աֆլեկը դեռ 3 տարի առաջ է ունեցել, սակայն Warner կինոստուդիան միջոցներ նրան տրամադրեց միայն հիմա, ռեժիսորիՙ «Արգո» ֆիլմիՙ ամերիկյան կինոակադեմիայի կողմից այս տարվա լավագույն ֆիլմ հռչակելուց հետո:

«Կոնգոյի մասին միշտ եմ ուզեցել ֆիլմ նկարահանել,- ասել է ռեժիսորը,- բայց Հոլիվուդի իմ կոլեգաները այն կարծիքի էին, թե դա հետաքրքրական թեմա չէ»: Հիմա քանի որ իրավիճակը փոխվել է եւ նրան չեն մերժի ֆինանսներ տրամադրել որեւէ ֆիլմի համար, ռեժիսորը օգտվել է առիթիցՙ իրականացնելու տարիների ցանկությունըՙ ստեղծել ֆիլմ աֆրիկյան այս երկրի եւ այնտեղ ապրող մարդկանց մասին: Ֆիլմի սցենարը գրում է Ուիլլ Սթեյպլզը: Գործողությունները ծավալվելու են Աֆրիկայում: Վարձկան մարդասպանների խումբը առաջադրանք է ստանում սպանել սեփական ժողովրդին կեղեքող դիկտատորին: Ֆիլմը առավել հետաքրքրական եւ սուր կդարձնեն խորհրդածությունները ոչ միարժեքորեն ընկալվող բարոյականության, եւ այն մասին, թե բարեգործությունը եւ օտար պետությունների աջակցությունը ինչպիսի ազդեցություն ունեն ժամանակակից նեոգաղութատիրության վրա:

Բեն Աֆլեկը Eastern Gongo Initiative ֆոնդի հիմնադիրն է, նա ձեւավորել է դա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն իր կատարած 5 այցերից հետո: Բացի ֆիլմի ռեժիսորական աշխատանքից Բեն Աֆլեկը մտադիր է նաեւ հանդես գալ դերերից մեկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.