AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 703, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՒՍՏԱՎՈ ԱԼՖԱՐՈՆ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան շարունակում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի որոնումներըՙ բանակցելով մի շարք մասնագետների հետ: Նրանցից մեկը 51-ամյա արգենտինացի Գուստավո Ալֆարոն է, որը դեկտեմբերին ժամանելու է Երեւանՙ ծանոթանալու ֆուտբոլային ենթակառուցվածքներին: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս նշել է, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի առջեւ խնդիր է դրվելու Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:

Գուստավո Ալֆարոն ծնվել է 1962-ի օգոստոսի 14-ին Արգենտինայի Ռաֆայելա քաղաքում: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է այդ քաղաքի «Ատլետիկոյում», որտեղ հանդես է եկել 1988-1992-ին կիսապաշտպանական օղակում: Թիմում անցկացրած 126 հանդիպումներում նա 6 գոլի հեղինակ է դարձել:

1992-ին 30 տարեկանում ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, Գուստավո Ալֆարոն նույն թիմում անցել է մարզչական աշխատանքի: Հետագայում արգենտինացի մասնագետը մարզել է արգենտինական «Պատրոնատո», «Քյուիլմես», «Բելգրանո», «Սան Լորենցո», «Արսենալ» եւ «Ռոսարիո» թիմերը: 2009-ին նա կարճ ժամանակ գլխավորել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլին»:

2010-ից Ալֆարոն «Արսենալի» գլխավոր մարզիչն է: 2012-ին նա թիմին երկրի գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսներին է արժանացրել: Նույն թվականին «Արսենալը» դարձել է Արգենտինայի գարնանային առաջնության հաղթող:

Եթե Ալֆարոյի թեկնածությունը հաստատվի, ապա նա կդառնա ՀՀ ազգային հավաքականը գլխավորած արգենտինացի 2-րդ մարզիչը: Հիշեցնենք, որ 2002-ին հավաքականի ղեկը վստահվել էր արգենտինացի Օսկար Լոպեսին, որի օրոք մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի (2-2) խաղացին ուկրաինացիների հետ եւ պարտվեցին հույներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.