AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 681, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՈՉ-ՈՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: 10 հավաքականներ սկսեցին պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, որը ներկայումս պատկանում է Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանին իր միջին վարկանիշով (2715) 2-3-րդ տեղերն է բաժանում ուկրաինացիների հետ: Իսկ ամենաբարձր վարկանիշն ունեն ռուսները (2759), որոնց հետ էլ մեկնարկային տուրում մրցեցին մեր շախմատիստները:

Հայաստանի հավաքականին վիճակահանությամբ բաժին է ընկել 6-րդ համարը: Բուքմեյքերները Հայաստան-Ռուսաստան մրցախաղում նախապատվությունը տալիս էին ռուսներին, որոնց հաղթանակը գնահատվել էր 1,94 գործակցով, իսկ հայերինըՙ 4,5: Ոչ-ոքիի գործակիցը 2,62 էր:

Առաջինն իր մրցախաղն ավարտեց Գաբրիել Սարգսյանը` 41-րդ քայլին հաշտություն կնքելով Յան Նեպոմնյաշչու հետ: Քիչ անց նրա օրինակին հետեւեցին Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Մովսիսյանն ու Սերգեյ Կարյակինը: Մրցախաղի ելքը պետք է վճռեր Վլադիմիր Հակոբյանի եւ Ալեքսանդր Գրիշչուկի մրցավեճը: Նավակային վերջնախաղում թեեւ Գրիշչուկը մեկ զինվոր ավելի ուներ, սակայն պարտիան 87-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ, որը 1,5-2,5 հաշվով պարտվեց գերմանացիներին: ԱՄՆ-ի հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջեց ուկրաինացիներին: ԱՄՆ-ի կազմում Վարուժան Հակոբյանը 4-րդ խաղատախտակի վրա ոչ-ոքի խաղաց Յուրի Կրիվորուչկոյի հետ: Չինաստանը 2,5-1,5 հաշվով հաղթեց հոլանդացիներին, Ադրբեջանը նույնպիսի արդյունքով առավելության հասավ թուրքերի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.