AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Տեղադրվել է` 2013-12-11 22:49:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1555, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԱՆԽՈՍ ՁՈՒԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԽՈՍԵՑՐԵՑ ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դեռ մեկ օր առաջ սկսված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումը երեկ մի այնպիսի իրավիճակ ստեղծեց հայոց խորհրդարանում, երբ միմյանց հակադիր տեսակետներ ներկայացնում էին ոչ թե իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, այլ իշխանականները, ավելին` ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները: Ահա թե երբ պարզաջրվեց մի խորհրդարանի դեմքը, որտեղ հայտնվել են ավելի շատ տնտեսական շահեր ներկայացնողները, ընդ որում` բախվում էին փոքր, միջին եւ մենաշնորհված մեծ բիզնես ունեցողների շահերը հենց այդ մի` ձկնաբուծարաններին վերաբերող օրենքով: Նշենք, որ փոփոխությունները վերաբերում են ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնող ձեռնակությունների համար Արարատյան դաշտի արտեզյան ջրհորների ջրօգտագործման պայմաններին, որի վճարներն ավելանալու են: Արարատի եւ Արմավիրի մարզերում դրանք հաշվարկվելու են ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա:

Ըստ նախագիծը ներկայացնող բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Արամ Հարությունյանի ` արդյունքում ջրային ռեսուրսների օգտագործումը կկանոնակարգվի, նաեւ կպահպանվեն Հայաստանի համար անգնահատելի ջրային ռեսուրսները, որ այսօր անկանոն եւ անվերասկելի օգտագործվում են:

Իսկ ավելի մարդկային լեզվով եթե ասենք` խորքային հորերի եւ ջրային ծավալների օգտագործվող ջուրը 10 անգամ թանկացվում է, վերացվում են ձկնաբուծարաններին տրվող արտոնությունները: Ճիշտն ասած` նախորդ օրը տեղի ունեցած սուր քննարկմանը ներկա չենք եղել, սակայն հայտնի է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու Արփինե Հովհաննիսյանն ակնարկում էին, որ փոփոխությունների արդյունքում ձկնամթերքը կթանկանա, իսկ նախարարն էլ մոլորություն էր անվանել նրանց այս տեսակետները: Իսկ արդեն երեկ տեղի ունեցած քննարկման շարունակությունը պարզապես կարելի է տնտեսական լոբբիինգի գլուխգործոց անվանել, որտեղ երեւակվեցին ամենատարատեսակ շահեր: Ու սա կարելի դասագրքային օրինակ դարձնել այն առումով, որ եթե ձեւավորում ես օլիգարխիկ հիերարխիան արտացոլող խորհրդարան, ապա ամենակարեւոր տնտեսական հարցերում պետք է սպասել (եւ հաճախ է տեղի ունենում) այսպիսի պատկեր: Եվ սա անգամ երկրի նախագահի համար կարող է ուսումնասիրելու նյութ եւ հետեւությունների առիթ տալ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում իր ներկայացրած ուժի ձեւավորած կառավարության ներկայացուցչին քոփի փեստով եւ ֆորմալ եզրակացություններով օրենքներ խորհրդարան բերելու մասին էր դիտողություն անում` նշելով, որ եթե մեկ հումքատեսակը 10 անգամ թանկացնում է, դա չի կարող գնային ազդեցություն չունենալ:

Արտաշես Գեղամյանը պաշտպանում էր փոփոխությունները ոչ միայն բնապահպանական, այլեւ ազգային անվտանգության առումով:

Զարմանալիորեն տիկնանց պատիվը սկսեց պաշտպանել ոչ թե ՀՀԿ-ական, այլ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը , որը խիստ զարմացել էր Արամ Հարությունյանի ոճից` խոստանալով չհանդուրժել այն եւ կոչ էր անում նրան չվիրավորել եւ խելոք պատասխանել պատգամավորների հարցերին, քանի որ իրենց` պատգամավորների տուն է եկել: Նրան համամիտ էր ԱԺ նախագահը` կառավարության անդամը պատգամավորին չպետք է վիրավորի: Արփինե Հովհաննիսյանը երկրորդեց Հերմինե Նաղդալյանին` նախագիծը բնապահպանական խնդիրներ է լուծում, իրենք դեմ չեն, բայց տնտեսական հետեւանքներ է առաջացնում. հետեւանքներն իմանան, ու նոր կողմ քվեարկեն, ու մի թեթեւ էլ սպառնաց, թե` «այն ոճը, որով Դուք եք պատասխանում, պատասխան ոճ կբերի»:

Ապա խոսեց ԱԺ նախագահը` նշելով, թե 1 մլրդ 700 մլն խմ ջուր ենք օգտագոծում` 600-700 մլն-ով ավելի նախատեսվածից, ապօրինի օգտագործում կա, ուրեմն եւ համալիր լուծում է պետք, օրենքով թող սահմանափակվի թույլտվությունների տրամադրումը. «Եթե գործարարը վճարի բարձրացված գները, կշարունակի օգտագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները ու մենք ի՞նչ կշահենք: Մեր խնդիրն է ստորգետնյա ջրային ռեսուրսները պահպանել: Մենք երեկ պարոն Հարությունյանի հետ հարցը քննարկել ենք, մասնակցել է նաեւ Այվազյան Վարդանը, եւ խնդիրը ընդունվել է այլ հարթությունում, որ մենք օգտագործում ենք 1.6 մլրդ ջրային ստորգետնյա պաշարներ, որը սահմանվածից 600-700-ից ավել է: Չեմ էլ ուզում անդրադառնալ, թե ինչո՞ւ ենք այդքան թույլտվություններ տվել պաշարների օգտագործմանը: Մենք ժամանակին գիտեինքՙ որքան է մեր հնարավորությունը: Հիմա այդ 1.6 մլրդ-ի մեջ ինչքա՞ն է ապօրինի օգտագործվում: Դա պետք է գույքագրենք, հասկանանք, որքանը կարողանանք փակել, թույլ չտալ, որ հետագայում հասկանանքՙ ի՞նչ հարց ենք լուծում»:

Այս բոլորը բերեց նրան, որ ի վերջո Արամ Հարությունյանը ստիպված եղավ ամբիոնին մոտենալ եւ ասել, որ ինքը նպատակ չի ունեցել վիրավորել, եթե վիրավորել է` ներողություն է խնդրում. «Ինչ եմ արել, չարություն եմ արե՞լ», հարցրեց` հիշեցնելով, որ ինքն էլ նրանց պես փոքրիկ, կներեք` պատգամավոր է եղել մի երկու գումարում... Եւ ապա հանրամատչելի բացատտրեց, որ տնտեսավարողը 1800 դրամ արժեցող 1 կգ ձկի համար ջրի դիմաց 2,5 դրամ է մուծում, վճարն ավելացնելուց հետո դառնալու է 25-30 դրամ, սա ի՞նչ ազդեցություն է թողնելու գնի վրա:

Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով էլ ջրօգտագործման խախտումների դեպքում տուգանքներն էին ավելանալու` կազմելով մոտ 300 հազ. դրամ: Սա եւս անհասկացողություն առաջ բերեց, քանի որ փոքր բիզնեսի համար 100-150 դրամ տույժերն ավելացնելը մահ է, այդպես էր կարծում Լյովա Խաչատրյանը , իսկ խոշոր բիզնեսի համար` խաղ, կմուծի տուգանքն ու կշարունակի աշխատել: Հարակից զեկուցող լինելով եւ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` փոքր բիզնես-շրջանակ ներկայացնող Լ. Խաչատրյանն անձամբ դեմ էր այս փոփոխություններին:

Ներքին այս հակադրությունները լավ դիտարկած եւ ակամա արբիտրի դերում հայտնված միակ ելույթ ունեցած ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մնում էր լավագույնս օգտագործել ընձեռված առիթն ու ֆիքսել, թե ինչպես են խորհրդարանում բախվում հսկայածավալ լճեր ունեցողների (ակնհայտորեն նկատի ուներ Հովիկ Աբրահամյանին) եւ փոքր ձեռնարկատերերի շահերը, եւ տեսակետ հայտնել, որ հերթական անգամ այս ոլորտում եւս փոքր բիզնեսը դուրս է մղվում եւ ոլորտը տարվում մենաշնորհացման:

Արդեն ելույթներում ամենատարբեր սրացումներ եղան: Օրինակ` Ազգային ժողովի նախագահն իր արտահերթ ելույթը տարավ անձնական դաշտ, նշելով, որ այստեղ հանկարծ պարզվեց, որ ինքը ձկնարդյունաբերություն ունի, ապա եւ կոշտացավ, թե մամուլում իր դեմ նյութերի պատվեր են տալիսՙ քիչ է, մեկ պատվիրատու էլ նստած է դահլիճում` մամուլում նյութեր պատվիրելով այն մասին, որ ինքը ձկնարդյունաբերական օբյետներ ունի, եւ խորհուրդ տալով պատվերի վրա ծախսվող փողը ծախսել բարեգործական նպատակով, եւ ոչ թե «հաստավիզ» լրագրողներին հարստացնել: Նրա այդ խոսքից հետո ես սկսեցի մտովի հիշել ու համեմատել լրագրողների վզերը. տեսնես ո՞ր մեկին է վերաբերում այդ «հաստավիզ» բառը, քանի որ իմ իմացած լրագրողների վզերը բավական բարակ, անգամ նրբագեղ էին:

Դե նրան էլ պատասխանեց Զարուհի Փոստանջյանը, ով պաշտպանեց լրագրողներին, թե` նրանք տեսնում ենՙ ինչ երկրում են ապրում: Իսկ բարեգործության մասով էլ նշեց, թե Հայաստանի քաղաքացիները բարեգործության կարիք չունեն, նրանք խելացի եւ աշխատասեր են եւ ուրենց կպահեն, եթե` «դուք նրաց չթալանեք եւ մղեք արտագաղթի»:

Ահա այսպիսի ձմեռային սրացում:

Երեկ սկսեց քննարկվել նաեւ 2014 թվականի բյուջեն` հիմնական քննարկման կանոնակարգային դադարից հետո: Այսօր սպասվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.