AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՌԱՎԵԼԱՊԱՇՏ ԲԱՔՈՒՆ ԵՎ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ԱՆԿԱՐԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Իմ Երեւան այցի ծրագիրը դեռեւս ճշգրտված չէ, բայց չի բացառվում, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցառումների շրջանակներում լինեն երկկողմ հանդիպումներ»,- haberler գործակալության փոխանցմամբ, որը մեջբերել է ադրբեջանական «Թուրան»-ը, երեկ Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա նաեւ ասել է, որ իր երկիրը «մշտապես հայտարարել է, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման եւ տարածաշրջանային հակամարտությունները պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատառմամբ կարգավորման պայմանով»:

Ի՞նչ է սպասվում Թուրքիայի ԱԳ նախարարին այսօր Երեւանում, չարժե գուշակել: Ավելի հետաքրքրական է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալափ Խալափովի արձագանքը Թուրքիայի «նախաձեռնողականությանը»: Երեկ նա հայտարարել է, որ «Թուրքիան ժամանակին Հայաստանի հետ սահմանը փակել է նախ «Հայաստանի կողմից տարածքային պահանջների» (չակերտները մերն են- Վ. Ա.), ապա նոր` ադրբեջանական տարածքները «Հայաստանի կողմից օկուպացվելու» (չակերտները մերն են- Վ. Ա.) պատճառով»:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորմանը, ապա դրա համար, ըստ Խալափովի, «հարկ է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Նրա պնդմամբՙ «Հայաստանը շարունակում է ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերել եւ առայժմ պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը»:

Վերջին ընդգծումը հատկապես ուշագրավ է այն համատեքստում, որ տառացիորեն նախօրերին Խալափովի անմիջական ղեկավար Էլմար Մամեդյարովը բավական դրական էր գնահատել Կիեւում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը եւ նույնիսկ նախանշել եկող տարեսկզբին սպասվող նոր քննարկումները:

Տեղյակ չէ՞ փոխարտգործնախարար Խալափովը Մամեդյարովի հայտարարություններին: Բացառված է: Ուրեմն ի՞նչ է փոխվել Նալբանդյան- Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ոչ ավելի, քան մեկշաբաթյա ժամանակաշրջանում: Ընդամենը թուրքական լրատվամիջոցներն «արտահոսք են կազմակերպել», որ Երեւանում Դավութօղլուն «կառաջարկի, որ ադրբեջանական առնվազն երկու շրջաններից հայկական ուժերի դուրսբերման դիմաց Թուրքիան պատրաստ է բացելու Հայաստանի հետ սահմանը»:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալափովի վերոհիշյալ ձեւակերպումները գալիս են վկայելու, որ ԼՂ կարգավորման հարցում Թուրքիայի «կառուցողական» միջամտությունը պաշտոնական Բաքվին սկսել է նյարդայնացնել: Այլապես ինչո՞ւ է Խալափովը հիշեցրել, որ Հայաստանի հետ սահմանը Թուրքիան չի բացել, քանի որ երկու երկրներն ունեն չկարգավորված խնդիրներ, իսկ «ադրբեջանական տարածքների օկուպացիան» միայն Թուրքիայի որոշման երկրորդ «հիմնավորումն է»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարն, այսպիսով, պաշտոնական Անկարային ուղղակի հորդորել է զերծ մնալ «ադրբեջանական տարածքների» հաշվին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «պատրաստակամության» մասին ավելորդաբանություններից:

Հնարավոր էՙ թուրքական եւ ադրբեջանական դիվանագիտությունն այս հարցում որոշակի դերաբաշխում է կատարել, որտեղ Թուրքիային վերապահված է «կառուցողականություն», իսկ Ադրբեջանին` առավելապաշտություն դրսեւորել: Այսինքն, Թուրքիան հայտարարում է, որ «ադրբեջանական երկու շրջանների վերադաձման դիմաց» պատրաստ է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ «հակամարտության կարգավորման համար հարկ է ապահովել տարածքային ամբողջականությունը»:

Այս դեպքում թուրքական կողմն, իրոք, կձգտի միջազգային տպավորություն ստեղծել, թե «պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, սակայն միաժամանակ չի կարող հաշվի չառնել Ադրբեջանի դիրքորոշումը»: Ուշագրավ է, որ երեկ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում շոշափվել է եւ ղարաբաղյան կարգավորման, եւ հայ-թուրքական հարաբերությունների թեման: Ի՞նչ համատեքստում են քննարկվել այդ հարցերը` դիվանագիտական գաղտնիք է:

Փաստը, սակայն, որ Երեւան ուղեւորվելուց առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, ինքնին խոսուն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.