AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 38. ՈՐՊԻՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՆԱԼՈՒ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



ՀԵՌՈՒՍՏԱ-ԴԻՏՈՐԴ

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 826, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐԻ ՈՒ ՏԵՍ

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Եկանք տեսանք եւ լսեցինք, բայց զարմացանք ու զայրացանք

Հանրային հեռուստատեսությունը եւս համայն հայության հետ նշեց դեկտեմբերի 7-ըՙ ահավոր երկրաշարժի սեւ օրը: Բայց լավ կլիներ, որ չնշեր: Այդ օրը նա նշեց տաշի-տուշիովՙ ԳՅՈՒՄՐԱ ՀԱՐՍԱՆԻՔՈՎ: Գիտեմ, չեք հավատա, բայց ինչ կարող ես անել, մակարդակի հարց է: Զարմանում ես, մի՞թե այդ ահռելի հեռուստատեսությունում չկար մեկը, որ մտներ նոր տնօրենի մոտ եւ ասեր. «Այս ի՞նչ եք անում... ամբողջ աշխարհն է սգում»: Հիշեցիՙ հինգ տարի առաջ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, դասախոսներ, դերասաններ, անգամ եկեղեցականները հայր Կոմիտասի ղեկավարությամբ, հավաքվել էին հյուրանոցներից մեկի դահլիճում, անկախ կուսակցական պատկանելությունից եւ գրաված դիրքից, բռունցքվել էին եւ միահամուռ ջախջախում էին, իրենց բառերով ասած, գորշ հեռուստատեսությանը. հարվածի տակ էին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Բոլորից շատՙ Հանրայինը, որին էլ «արժանացրին» «տհաճ եթերի համար մրցանակը»:

Ճշմարտության մեջ չմեղանչելու համար ասեմ, որ Հ1-ը դրանից ճիշտ հետեւություններ արեց եւ փոխեց իր դեմքը: Նախ վերականգնեց իր ձեռքով դուրս շպրտած հայկական երգըՙ երգ-երգոցը, որը Գեւորգ Ալթունյանի «Տեսանկյուն»-ի հետ դարձավ Հ1-ի այցեքարտը: Ի հայտ եկան բազմաթիվ հետաքրքրական ծրագրեր եւ հաղորդումներ: Լրագրողները, այդ թվում նաեւ ես, գովաբանում էին եւ շնորհակալական խոսքեր ուղղում Հ1-ին: Բայց ի՞նչ պատահեց: Ասում ենՙ ղեկավարին փոխել են, չգիտեմ, այդ խոհանոցին ծանոթ չեմ, բայց թե ի՞նչ պատահեց, կասեմ: Շնորհաշատ Արթուր Բախտամյանի «Հայոց հարցը», որտեղ նա պատմում էր մեր գրեթե մոռացված մեծերի կյանքը (մեծեր, որոնց մասին համարյա ոչինչ չգիտեն մեր ներկա սերունդները), որին մասնակցում էին գիտության եւ գրականության մեծ գիտակներ (Մհեր Նավոյան, Աշոտ Բլեյան, Հրանուշ Խառատյան եւ ուրիշներ), հանվեց ծրագրից, տեղը եկավ ոչինչ չասող «Հատման կետը»:

Ոչ պակաս շնորհաշատ Գոհար Գասպարյանի «Գտնված երազը» հանվեց: Հիմա Գոհարը Արթուրի հետ գովազդում է «Արի ու տես»-ը: Գրեթե վերացել են առավոտյան վերջին լուրերը (5 րոպե), ինչպես նաեւ սեղմվել է քաղաքական մեկնաբան Գ. Ալթունյանի «Տեսանկյունը», որի առավոտյան կրկնությունը իսպառ են վերացրել: Այսինքը, կրկնելու բան էլ չկա: Իսկ ինչ վերաբերում է Էրիկի «Ազատ գոտուն», որը կրկնվում է օրական 3 անգամ, ոչինչ չի տալիս հեռուստադիտողին, չնայած որոշ թեմաների վերնագրերը գրավիչ են: Բայց չի հասնում իր նպատակին, որովհետեւ թաթերի վրա ման եկող Էրիկը չի թողնում ցատկաձողը բարձրացնել: Օրինակ, երբ խոսքը Գեղարդի քարե սիմֆոնիաների գողությանն է վերաբերում, նշում են, որ այդ քարերը տանում են առանձնատուն կառուցելու: Իսկ թե ո՞վ է կառուցում, չեն ասում: Կամ, երբ խոսում են հեռուստատեսության աշխատանքների մասին, եւ մասնակցում էր նաեւ ՀՌԱՀ անդամ Կորյուն Առաքելյանը, ոչ մի ընդդիմախոս չկար. Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հսկվում է...

Ժամանակը չէ՞, որ մեր մտավորականությունը նորից հավաքվի, նորից «մրցանակ» շնորհի: Այս անգամՙ նաեւ անգործունյա ՀՌԱՀ-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.