AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 802, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ԿԱՄԵՐԱՏԱ ԶԱԼՑԲՈՒՐԳ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵՎ ՑՈՒԿԵՐՄԱՆԸ ՀԻԱՑՐԻՆ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻՆ

Մ. Հ.

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնի փակման համերգին միասին հանդես եկան երկու գերաստղեր` «Կամերատա Զալցբուրգ» նվագախումբը եւ Պինկաս Ցուկերմանը: Հնչեցին` Ստրավինսկու Պուլչինելլա սյուիտը, Մոցարտի Հաֆներ սերենադը, Բեթհովենի Ռոմանս սոլ մաժորը եւ Մոցարտի թիվ 39 սիմֆոնիան:

Երեկ, օրվա ընթացքում Ցուկերմանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մեր օրերում առավել քան կարեւոր է երաժշտության դերը, քանի որ առանց երաժշտության շրջապատը անապատ կդառնա. «Կարեւոր է շատ, որ գալիք սերունդը երաժշտությանը մոտ կանգնած լինի, քանի որ երաժշտությունը մեծ դեր է խաղում մարդու կայացման գործում»:

Երաժշտի կարծիքով, շատ դժվար է համերգի ժամանակ դիրիժորությունից հանկարծակի անցնել ջութակ նվագելուն: Նրա հավաստմամբ` դիրիժոր ընտրելն այնքան դժվար է, կարծես մեկի հետ ամուսնանաս: «Երբ հանդես ես գալիս որպես երաժիշտ` յուրաքանչյուրը քեզ լսում է 2-3 անգամ ավելի կենտրոնացած, բոլորը կենտրոնացած են քեզ վրա: Հեշտ չէ որպես մենակատար հանդես գալ, սակայն դա կյանքի փորձից է գալիս»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ցուկերմանը 1962թ., երբ մեկնել է ԱՄՆ, սովորել է Ջուլիարդի դպրոցում` անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ: Գալամյանի մասին հիշելիս` Ցուկերմանը նշեց, որ վերջինս ոչ միայն առանձնահատուկ երաժիշտ էր, այլ նաեւ բացառիկ մարդ, որը սովորեցնում էր ոչ միայն ճիշտ նվագել, այլ նաեւՙ ինչպես կարելի է ուսուցիչ դառնալ:

«Նրա դասերը լսելու էին գալիս բազմաթիվ հայտնի երաժիշտներ: Գալամյանը դասավանդում էր երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը. ես ինձ Գամալյանի ավանդույթների շարունակողն եմ համարում»,- ասաց Ցուկերմանը` ավելացնելով, որ դասից դուրս նրա հետ զրուցում էին նաեւ Հայաստանի եւ հայերի մասին. «Առհասարակ, Հայաստանը լուսավոր երկիր է, ձեր գինին ու ճաշատեսակները շատ սիրեցի, հանդիսատեսին նույնպես: Նկատեցի, որ օդանավակայանը վերանորոգվել է, հաճելի էր: Այնպես որ` բոլոր պատճառները կան իմ` հաջորդ այցը կազմակերպելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.