AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2014-02-28 > #002, 2014-03-07 > #003, 2014-03-14 > #004, 2014-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014



ԽԱՐԴԱՎԱՆՔ

Տեղադրվել է` 2014-03-06 23:48:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3316, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ԱՄՆ¬Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՓՈՐՁ

ԳՐԱՆԴ ՍՄԻԹ

Ստորեւ թարգմանաբար եւ մասնակի կրճատումներով հրատարակվող հոդվածի հեղինակն է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելյան քաղաքականության քննարկումների ինստիտուտի հետազոտությունների բաժնի (IRmep) տնօրեն Գրանդ Սմիթը: Նա հեղինակ է «Ամերիկայի պաշտպանական ուղեգիծը: Իսրայելական քարոզչական կառույցները որպես օտար կառավարության գործակալների գրանցելու Արդարադատության դեպարտամենտի պայքարը» խորագրով գրքի: Հոդվածագիրն ընդամենը մեկ պաշտոնյայիՙ Իսրայելի եւ Մ. Նահանգների երկքաղաքացի Ստենլի Ֆիշերի օրինակով բացահայտում է այն մեծ մխրճվածությունը, որը Իսրայելն ունի ամերիկյան քաղաքական ու տնտեսական կողմնորոշումներն ու քայլեը ուղղորդելու գործում:


Իսրայելի կենտրոնական բանկից Ստենլի Ֆիշերին որպես փոխտնօրեն ԱՄՆ-ի դաշնային պահոց (Federal Reserve) տեղափոխելու շտապ կազմակերպված արշավը քիչ ժամանակ թողեց քաղաքագետներին հետազոտելու նրա անցած ճանապարհը: Իսրայելի բարօրությանը նպաստող երկքաղաքացու թեկնածությունը այդ կարեւոր պաշտոնում ծանր բեռ է դառնալու ԱՄՆ-ի քաղաքացիների համար: Ֆիշերի թեկնածությունը պաշտպանողներից ոմանք նշում են նրա ձեռքբերումները տարբեր ոլորտներում (համահեղինակՙ մակրոէկոնոմիկայի վերաբերյալ կարեւորագույն մի ձեռնարկի, միջազգային արտարժույթի հիմնադրամի տնտեսական ճգնաժամի բարեհաջող հաղթահարում, եւայլն), բայց մոռանում նրա մյուսՙ վիճելի հատկությունները, հատկապես դրանք, որոնք վերաբերում են Մ. Նահանգների օգնության - առեւտրական փաթեթների դեպի Իսրայել առաքումները վերահսկելուն: Իսրայելա-ամերիկյան երկքաղաքացիություն ունեցող անձնավորության մուտքը աշխարհի երկրորդ ամենակարեւոր կենտրոնական բանկ, որն է դաշնային պահոցը, շատերը համարում են ջրբաժան երեւույթ: Հայտնի է, որ մինչ այժմ դաշնային կառավարության դռները արդեն երկար ժամանակ է ինչ լայնորեն բաց են եղել հօգուտ Իսրայելի քարոզչությամբ զբաղվող անձանց առջեւ: Նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, պաշտպանում են օտար մի պետության շահերը, եւ եթե նրանց մեջ երկքաղաքացիներ կան, ապա այդ հանգամանքը խիստ գաղտնի է պահվում: Ֆիշերի թեկնածությունը պաշտպանողներըՙ մասնավորապես AIPAC-ը (Հանրային կապերի Ամերիկա-իսրայելական կոմիտեն*), հավանաբար ձգտում են ընտելացնել ամերիկացիներին երկքաղաքացիություն ունեցողների նման փոխադարձ տեղափոխումների գործընթացին: Բայց առավել մոտիկից ծանոթությունը Ֆիշերի կենսագրությանը ցույց է տալիս, որ ամերիկացիները լուրջ պատճառներ ունեն հակադրվելու նրա թեկնածությանը այդ պաշտոնում, քանի որ նա ավելի շատ Իսրայելի, քան Ամերիկայի շահերն է պաշտպանել եւ շարունակելու է պաշտպանել այսուհետ:

Կենսագրական տվյալներ

Ստենլի Ֆիշերը ծնվել է Հյուսիսային Ռոդեզիայում 1943 թվին: Սովորել է Լոնդոնի տնտեսագիտական վարժարանում, դոկտորական պաշտպանել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), որտեղ եւ հետագայում դասավանդել է եւ դարձել տնտեսագիտական բաժնի ամբիոնի վարիչ: Ռուդիգեր Դոռնբուշի հետ հեղինակել է մակրոէկոնոմիկայի վերաբերյալ կարեւորագույն մի ուսումնական ձեռնարկ: Համաշխարհային բանկ է մուտք գործել 1988-ին եւ դարձել Միջազգային Արտարժույթի Հիմնադրամի կառավարման գծով առաջին փոխտնօրենը 1994-ին:

Հավելյալ օգնություն

1984-ի հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսը Վաշինգտոն ժամանեց Ռեյգանի վարչակարգի «արտակարգ իրավիճակների ֆոնդից» մեկուկես միլիարդ դոլարի հավելյալ օժանդակություն խնդրելու համար (արդեն իսկ խոստացված 5.6 միլիարդ դոլարից բացի): Օժանդակության ծրագրին մաս էր կազմում նաեւ զգալիորեն նվազեցնել Իսրայել ուղարկվող ապրանքների գները: Դա փաստորեն ազատ առեւտրական գործարքի առաջին օրինակն էր, որ ժամանակի ընթացքում ամերիկա-իսրայելական նախկինում կշռադատված հարաբերությունները հասցրեց այնպիսի մակարդակի, որ 2013-ին Ամերիկային «պարգեւեց» 100 միլիարդ դոլարի ընդհանուր դեֆիցիտ: 1984-ին Իսրայելին հավելյալ օժանդակություն ցուցաբերելու դեմ արտահայտված 70 ամերիկյան արդյունաբերական ձեռնարկություններ մեծապես տուժեցին: Իսրայելի էկոնոմիկայի նախարար Դեն Հալպեռնը եւ AIPAC-ը անօրինական ճանապարհով ձեռք բերեցին նրանց շուկայական, առեւտրային գաղտնիքները, որպեսզի օգտագործեին նրանց դեմ քարոզչություն ծավալելու համար: Լրտեսության եւ կառավարական ունեցվածքի գողության վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ծավալած աշխատանքը չեղյալ հայտարարվեցՙ ճնշումների տակ, նախքան որ այն կկենտրոնանար կառավարական որոշ անդամների վրա, որոնք Հալպեռնին էին փոխանցել այդ գաղտնիքները:

Վարկից դեպի գրանտ

«Ամերիկա-իսրայելական տնտեսական քննարկումների համատեղ խորհուրդը» Իսրայելին տրվող ամերիկյան օգնությունը դարձրեց մշտական: Նախքան Ռեյգանի վարչակազմը, Իսրայելին տրվող ամերիկյան օգնությունը վարկերի տեսքով էր, որը հետագայում պետք է վերադարձվեր Ամերիկային որոշակի տոկոսներով: Խորհրդի ստեղծումից հետո այդ օգնությունը ստացավ գրանտների տեսք, որոնք ամերիկյան գանձարանից անմիջականորեն վճարվում են Իսրայելին առանց հետագայում վերադարձնելու պայմանի:

Ինչպես տարիներ անց Ֆիշերի առաջարկած Արտարժույթի համաշխարհային հիմնադրամի «Խստության եւ զսպվածության» ծրագրերը (austerity plans), այնպես էլ «համատեղ քննարկումների խորհուրդը» սկզբնական շրջանում հայտարարել էր, որ օգնությունը ժամանակավոր է լինելու: Պետքարտուղար Ջորջ Շուլցը AIPAC-ին ուղղված 1985-ի իր խոսքերում հստակեցրել էր, որ «Իսրայելը պետք է ինքը փորձի դուրս գալ ներկա տնտեսական ճգնաժամից:... Ոչ ոք նրա փոխարեն այդ բանը չի կարող կատարել:... Մեր օգնությունը քիչ օգտակար կլինի, եթե Իսրայելը ինքը քայլեր չձեռնարկի նվազեցնելու համար կառավարական ծախսերը, բարելավելու արտադրողականությունը եւ ամրապնդելու իր տնտեսական քաղաքականության մեխանիզմները: Իսրայելն ու նրա կառավարությունը պետք է այդ դժվարին որոշումները ընդունեն»: Այսինքն, Շուլցը ցանկանում էր, որ ամերիկյան հսկայական դրամական փոխանցումը պայմանավորված լինի Իսրայելի կողմից կատարվելիք տնտեսական լուրջ բարեփոխություններով:

Բայց AIPAC-ի կողմից կոնգրեսում կատարված քարոզչությունն ի չիք դարձրեց պետքարտուղարության հորդորները: Հետեւանքում կոնգրեսը այդ օգնությունը տրամադրեց առանց Իսրայելի ձեռնարկելիք «զոհաբերությունների», որոնց մեջ մտնում էր սեփականաշնորհել որոշ արդյունաբերական ձեռնարկություններ եւ «սեղմել գոտիները» այլ բնագավառներում:

Ֆիշերի առաջարկած տնտեսական «բուժամիջոցներից» միայն մի քանիսը, այն էլ բավականին ուշՙ 1996-ին ընդունվեցին Նաթանյահուի ամերիկյան նեոկոնսերվատիվ խորհրդականների կողմից որպես «մանր կետեր» Իսրայելի տարածաշրջանային գերիշխանության մանիֆեստում: Դրանք մինչ օրս մնում են անիրագործված:

Հակառակ Իսրայելի կողմից տնտեսական բարեփոխումների բացակայության, ինչը կթեթեւացներ ամերիկացի հարկատուների բեռը, Ֆիշերը 1986-ին «Ուոլ Սթրիթ Ջոռնըլում» մեկ այլ հեղինակի հետ տպագրեց մի փոթորկալից հոդված, որը AIPAC-ը լայն շրջանառության մեջ դրեց որպես իր ձեռքբերումների «պաշտոնական արձանագրություն»: Այնտեղ գրված էր, որ Իսրայելը Ամերիկայից տնտեսական ամենամեծ օգնություն ստացող երկիրն է «մասամբ որովհետեւ Իսրայելի տնտեսական կայունությունը անորոշ է եւ կարեւոր Մ. Նահանգների ազգային շահերի համար» : Ֆիշերը երբեք չի մտահոգվել ապացուցելու, որ Իսրայելին տրված օգնությունը ինչ-որ ձեւով կամ չափով ծառայում է Մ. Նահանգների շահերին:

Նա նաեւ երբեք չի անդրադարձել (1986-ից ի վեր) ամերիկացիների համար մի շատ կարեւոր հարցի, որն է օգնությունը գրանտի ձեւից դարձյալ վարկայինի փոխելուն: Կոնգրեսն էլ երբեք չի քննարկել նման հարց, հակառակ որ հարցախույզի ենթարկված ամերիկացիների մեծամասնությունը պահանջել է այդ:

Բարձր պաշտոն

2004-ի վերջերին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Ֆիշերին դարձրեց Իսրայելի կենտրոնական բանկի տնօրենը: Ֆիշերը ընդունեց պաշտոնը եւ սկզբնական շրջանում բավականին զվարճացրեց լրագրողներին պահանջելով, որ անգլերենի փոխարեն եբրայերենը օգտագործվի մամուլի ասուլիսների ժամանակ: AIPAC-ը շարունակեց «թմբկահարել» Ֆիշերի նվաճումները տնտեսական ճգնաժամից դուրս գալու գործում: Բայց Ֆիշերը Իսրայելի համար առավել հեռագնա «առաքելություններ» ուներ իրագործելու:

Որպես Իսրայելի կենտրոնական բանկի տնօրեն, Ֆիշերը կարեւոր դեր խաղաց Իրանի դեմ AIPAC-ի ծավալած պատժամիջոցների իրագործումը համադրելու ասպարեզում: Մ. Նահանգների գանձարանի «ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության» բաժնի (որն ստեղծվել է AIPAC-ի ծանրակշիռ քարոզչության հետեւանքում) պետըՙ Ստյուարտ Լիվեյը հաճախ է հանդիպել Իսրայելում Ֆիշերի, վարչապետի, արտգործնախարարի, Մոսադի եւ Շին Բետի (Իսրայելի գաղտնի ծառայություններ) պարագլուխների հետ, որպեսզի քննարկի, թե ինչպես պայքարեն այդ հարցում ռուս-չինական կեցվածքի դեմ եւ միաժամանակ առավել խստացնեն Մ. Նահանգների պատժամիջոցները Իրանի դեմ: Լիվեյ-Ֆիշերի մարտավարությունը հետեւյալն էր. «աշխատել Անվտանգության խորհրդի կոնտեքստից դուրս եւ մասնավոր սեկտորին համոզել, որ Թեհրանի հետ գործարարությունը ռիսկային է»: Ծրագրի մաս էր կազմում նաեւ ազդել եվրոպական բանկերի վրա, որոնք մասամբ էին միայն կրճատել իրենց գործարարությունը Իրանի հետ: 2010-ին Իսրայելը Ֆիշերին ուղարկեց բանակցելու չին եւ ռուս «գործընկերների» հետ, որպեսզի վերջիններս ամբողջովին մեկուսացնեն Իրանին:

Իսրայելի կառավարությանը Ֆիշերի մատուցած ծառայությունների վերջին հատվածը «մեծ ճգնաժամերին պատրաստ լինելու» սցենարներ մշակելն էր: Մի առիթով նա իսրայելական հեռուստակայաններից մեկի միջոցով հայտնեց. «Մենք ծրագրեր ենք մշակում, սցենարներ պատրաստում, թե ինչպես կենտրոնական բանկը պետք է աշխատի ամենատարբեր իրադարձություններում»: Նա ի վերջո եկավ այն եզրակացության, որ պատժամիջոցները բավական չէին խորտակելու Իրանի տնտեսությունը: Նա հանկարծակի հրաժարական տվեց բանկի տնօրենի իր պաշտոնից (հունիսի 30-ին) նախքան, որ կավարտվեր երկրորդ 5-ամյա պաշտոնավարության իր ժամկետը:

Իսրայելցիները դաշնային պահոցում: Իսկ հետո՞:

Իրաքյան ներխուժման գլխավոր «ճարտարապետ», իսկ հետագայում Համաշխարհային բանկի նախագահ Պոլ Վուլֆովիցը, երկու տարվա ընթացքում այդ կառույցի հանդեպ ոչ միայն անվստահություն առաջ բերեց ամբողջ աշխարհում, այլ նաեւ կառույցի ներսում թշնամությունՙ տարբեր բաժանմունքների միջեւ: Ռոբերտ Զոելլիքի, Ռոբերտ Կիմմիթի եւ տասնյակ այլոց հետ Ֆիշերը նույնպես համարվում էր թեկնածուՙ փոխարինելու Վուլֆովիցին: Բայց նա մնաց Իսրայելում եւ շատերին զարմանք պատճառեց, որ 2013-ի դեկտեմբերին «Ուոլ Սթրիթ Ջոռնըլը» եւ Իսրայելի N2 հեռուստաալիքը միաժամանակ հաղորդեցին, որ Սպիտակ տունը «մոտ է Ֆիշերի թեկնածությունը առաջադրելուն» որպես Մ. Նահանգների կենտրոնական բանկի փոխտնօրեն:

Նախնական հաղորդագրությունները հուշում էին այն մասին, որ նրա թեկնածությունն առանց սուր քննարկումների կհաստատվի Սենատի կողմից: Սակայն Սենատը 2013-ին չքննարկեց այդ հարցը: Սենատորներ Ռենդ Պոլն ու փոքրամասնությունների ֆրակցիայի առաջնորդ Միչ Մկքոննելը մտադիր են հետաձգել թեկնածության հաստատումը մինչեւ օրակարգ չմտցվի նաեւ կենտրոնական բանկի հաշվետվությունները վերստուգելու երկար սպասված մեխանիզմների հարցը:

Թեկնածու նշանակելու եւ հաստատումը ակնկալելու շտապողականությունը նշանակում է, որ Իսրայելն ու նրա ամերիկացի պաշտպանները չբացահայտված գաղտնիքներ ունեն դաշնային պահոցում առավել ազդեցիկ ու գործունյա մարդկանց տեսնելու հետեւում: Գաղտնիք չէ, որ դաշնային պահոցը իրանյան պատժամիջոցների գլխավոր դերակատարն է: Դաշնային պահոցը նաեւ հարյուրավոր միլիոնների տուգանք նշանակողն է բոլոր այն բանկերին (Barclays, H.S.B.C, R.B.S եւ այլն), որոնք չեն կիրառել կամ մասամբ են կիրառել այդ պատժամիջոցները: AIPAC-ը չի նշում, բայց ամերիկացի արտահանողները լուրջ վնասներ կրեցին այդ պատժամիջոցների կիրառման հետեւանքում: Ամերիկյան առեւտրի պալատը, «Բիզնես ռաունդթեյբլը», Ամերիկյան առեւտրի կոալիցիան, արտաքին առեւտրի ազգային խորհուրդը եւ այլ կառույցներ ժամանակին պահանջում էին կոնգրեսից պատժամիջոցներ չկիրառել, նշելով, որ դա 25 միլիարդ դոլարի վնաս էր հասցնելու երկրին եւ 210 հազար ամերիկացիներ կորցնելու էին իրենց աշխատանքը : Ընդդիմությունը այս իմաստով ուժեղ էր, բայց առավել ուժեղ էին իսրայելական քարոզչական մեքենան եւ նրան հարող կազմակերպությունների գործադրած ջանքերը:

Եթե Իսրայելը այնուամենայնիվ որոշի հարձակվել Իրանի վրա, անտեսելով ամերիկա-իրանյան հարաբերություններում լարվածության թուլացումը, ապա դաշնային պահեստում «մարդ ունենալը» դրական է ազդելու Իսրայելի վրա:

Մինչեւ օրս այդ պաշտոնում նախընտրելի է եղել զուտ ամերիկյան քաղաքացիություն ունեցողների թեկնածությունը: Երկքաղաքացու թեկնածության հաստատումը նախադեպ կարող է ստեղծել այլ բարձրաստիճան պաշտոններում (օրինակՙ պաշտպանության քարտուղարությունում) նույնպես երկքաղաքացիների նշանակման համար, ինչը երկրի անվտանգությանը կարող է լուրջ վտանգ սպառնալ: Ամերիկացիները պարտավոր են ծանրակշիռ պայքար ծավալել ընդդեմ Ֆիշերի թեկնածության հաստատմանը կոնգրեսի կողմից:

Թարգմ. Հ.Ծ.

(*) Այս մասին տե՛ս «ԱԶԳ»ի 2013 թվի դեկտեմբերի 17-ի համարը:

Նկար 1. Ստենլի Ֆիշեր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 07-03-2014


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.